• Latest news

Շաքարի չարաշահումը՝ անքնության պատճա՞ռ

14 դեկտեմբերի, 2019  15:51

Յուրաքանչյուր երրորդ մեծահասակ տառապում է անքնությունից, եւ պատճառներից մեկը կարող է լինել սնունդը։ Համաձայն նոր հետազոտության, որը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition-ում, սննդաբաժնում մեծ քանակությամբ զտված (մաքրված) ածխաջրածինների՝ սպիտակ հացի, գազավորված ըմպելիքների, ավելացված շաքարի եւ զտված հացահատիկեղենի պարունակությունը բարձրացնում է անքնության առաջացման հավանականությունը։

«Անքնության բուժման համար հաճախ օգտագործում են կոգնիտիվ-վարքային թերապիա կամ դեղեր, բայց դրանք կարող են թանկ արժենալ կամ ունենալ կողմնակի ազդեցություններ։ Պարզելով այլ գործոնները, որոնք հանգեցնում են անքնության, մենք կարող ենք կատարել պարզ եւ ոչ թանկ միջամտություններ՝ պոտենցիալ կողմնակի ազդեցությունների նվազագույն քանակությամբ»,- նշել է Կոլումբիայի համալսարանի մասնագետ, հետազոտության առաջատար հեղինակ Ջեյմս Գանգվիշը։

Նախկինում գիտնականներն արդեն կապ հայտնաբերել էին անքնության եւ զտված ածխաջրածինների միջեւ, բայց անհասկանալի էր, թե որն է պատճառը, եւ որը՝ հետեւանքը. ածխաջրածինների բարձր պարունակությունն էր առաջ բերում անքնությո՞ւն, թե՞ անքնությունն էր ստիպում մարդկանց ավելի շատ քաղցր ուտել։

Պարզելու համար, թե արդյոք զտված ածխաջրածինները անքնության ռիսկի գործոն են հանդիսանում, գիտնականները հավաքել են դաշտանադադարի մեջ գտնվող 53069 կանանց տվյալներ։ Նրանք սննդի օրագիր են լրացրել, որը ցույց է տվել, որ անքնությունն ավելի հաճախ առաջացել է այն ժամանակ, երբ սննդաբաժնում գերազանցել են զտված ածխաջրածինները։ Դա հատկապես վերաբերում էր ավելացված շաքարին եւ զտված հացահատիկեղենին։

Զտված ածխաջրածիններն ավելի բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն եւ առաջ են բերում արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում, ինչին ի պատասխան օրգանիզմն արտադրում է ինսուլին։ Արդյունքում՝ արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը հանգեցնում է հորմոնների առաջացման, ինչպիսին են ադրենալինը եւ կորտիզոլը, որոնք կարող են խանգարել քունը։

Հետաքրքիր է, որ կանայք, որոնք ավելի շատ չզտված ածխաջրածիններ են կերել (բանջարեղեն, բջջանյութ եւ մրգեր), հազվադեպ են քնի հետ կապված խնդիրներ ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է