• Latest news

Ի՞նչ խնդիրների հետ կարող է կապված լինել երկաթի ցածր մակարդակը

16 դեկտեմբերի, 2019  13:15

Երկաթն անհրաժեշտ է ընդհանրապես օրգանիզմի եւ մասնավորապես իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար: Դրա դեֆիցիտի ֆոնին տղամարդկանց մոտ կարող են դիտվել պոտենցիայի հետ կապված խնդիրներ, իսկ կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խախտումներ:

«Ռոսիյսկայա գազետան» նշում է, որ օրգանիզմում երկաթի դեֆիցիտի մասին կարող են վկայել ուժերի նվազումը, դեպրեսիան, մազաթափությունը, մաշկի չորությունը, քնկոտությունը եւ գրգռվածությունը:

«Եթե տղամարդու մոտ հեմոգլոբինը թեկուզ մի փոքր իջած է, ասենք, 1 լիտր արյանն ընկնում է մինչեւ 120-110 գրամ, ապա դա արդեն «կարմիր դրոշ» է, եթե նույնիսկ նա այդ դեպքում հոգնածություն չի զգում եւ անեմիայի այլ ախտանշաններ չունի։ Տղամարդու համար հեմոգլոբինի նորման 1 լիտր արյան համար 130-160 գրամ է, կնոջ համար՝ 120-140 գրամ։ Ցածր հեմոգլոբինը կարող է վկայել պոլիպի, ստամոքսի խոցի, էրոզիայի եւ նույնիսկ աղիներում կամ ստամոքսում սկսվող քաղցկեղի առկայության մասին»,- ասել է Առողջ ապրելակերպի ձեւավորման կենտրոնի ղեկավար Իրինա Դոբրեցովան։

Նկարագրված խնդիրները հաճախ հայտնաբերվում են բուսակերների եւ խիստ սննդակարգերի հետեւողների, օրգանիզմի հորմոնային վերակառուցման ժամանակ դեռահասների, մարզիկ երեխաների, ինչպես նաեւ հղիների մոտ:

Մասնագետները հիշեցնում են, որ երկաթ պարունակող դեղամիջոցները չի կարելի ընդունել սեփական հայեցողությամբ. դրանք կարող է նշանակել միայն բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել