• Latest news

Ինչո՞ւ էպիլեփսիա ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմը

15 դեկտեմբերի, 2019  11:35

«Աստղային պատերազմներ. Սկայոուքեր: Արեւածագ» նոր ֆիլմի դիտումը կարող է նոպաներ հրահրել լուսազգայուն էպիլեփսիա ունեցող մարդկանց շրջանում, իսկ այդ մասին հանդիսատեսին եւ կինոթատրոններին նախազգուշացրել է Walt Disney Studios ընկերությունը:

Դա, իհարկե, բնավ չի նշանակում, որ էպիլեփսիայով մարդկանց առհասարակ չի կարելի դիտել այդ ֆիլմը.նախազգուշացումը ավելի շուտ կրում է կանխարգելիչ բնույթ. անցած տարի ընկերությունը հրապարակել էր այդօրինակ նախազգուշացում «Սուպեր ընտանիքը-2» ֆիլմի կապակցությամբ, երբ Էպիլեփսիայի հիմնադրամը հրապարակել էր մուլտֆիլմի պոտենցիալ վտանգի մասին հաղորդագրությունը:

Լուսազգայուն էպիլեփսիա ունեցող մարդկանց նոպաները հրահրվում են ոչ թե լույսի, այլ որոշակի հաճախականությամբ տատանումների եւ որոշ վիզուալ էֆեկտների միջոցով: Հենց այդպիսի թրիգերներ կան նոր ֆիլմում:

Եթե դուք ունեք էպիլեփսիայի այդ տեսակը, սակայն, միեւնույն է, ցանկանում եք դիտել ֆիլմը, Էլիպեփսիայի հիմնադրամը երեք պարզ խորհուրդ է տալիս.

  • Սկզբում խնդրեք ձեր ընկերոջը դիտել ֆիլմը:
  • Ձեր ընկերոջ հետ դիտեք ֆիլմը, որպեսզի նա կարողանա նախազգուշացնել ձեզ, թե ֆիլմի որ մասերն են պարունակում տատանումներ: Այդ գործողությունների ժամանակ դուք պետք է ամուր փակեք ձեր աչքերը:
  • Ծանոթացրեք ձեր ընկերոջը էպիլեփսիայի նոպայի ժամանակ օգնության հիմնական սկզբունքների հետ, որպեսզի նա կարողանա օգնել ձեզ անհրաժեշտության դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է