• Latest news

Առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու երեք անսպասելի միջոց. ամերիկացի բժշկի խորհուրդները

15 դեկտեմբերի, 2019  16:37

Ժամանակակից մարդը պետք է ձգտի ոչ միայն ապրել ավելի երկար, այլ ավելի առողջ կյանքով, համարում է ֆունկցիոնալ եւ ինտենսիվ բժշկության մասնագետ, բժիշկ Ֆրենք Լիփմանը:

Նա կիսվել է երեք խորհրդով այն մասին, թե ինչպես կարելի է ավելացնել ոչ միայն առհասարակ կյանքի, այլ որակյալ եւ առողջ կյանքի տեւողությունը:

  1. Շարժվեք գիտակցաբար

Խոսքը վերաբերում է ոչ միայն ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարելուն, ինչպես ասում է Լիփմանը, այլ նաեւ մարզանքները պետք է լինեն գիտակցված եւ խելամիտ: Ֆիզիկական վարժություններն ունեն որոշիչ նշանակություն ձեր առողջությունն ամրապնդելու համար, եւ դրա մասին չի կարելի մոռանալ: Սակայն տարբեր տարիքի մարդիկ պետք է սպորտով զբաղվեն տարբեր կերպ:

«Երբ դուք մեծանում եք, ավելի բարդ է վերականգնվել, երբ օրգանիզմը վնասվում է: Այդ իսկ պատճառով կարեւոր է փոխել մարզումների ձեւը եւ համապատասխանեցնել այն ձեր մարմնի առանձնահատկություններին».-համարում է մասնագետը:

Մարզումը կարող է նաեւ վնասել, եթե մենք չկատարենք վարժություններն անվտանգ եւ ճիշտ կերպով:

  1. Ֆիզիկական սթրեը կարող է օգտակար լինել

«Ոչ մեծ սթրեսն իրականում կարող է օգտակար լիներ ձեզ համար»,-պնդում է Լիփմանը:

«Ոչ մեծ սթրեսի» գաղափարն ընդգրկում է լայն սպեկտր՝ բարձր ինտենսիվությամբ վարժություններ, բարձր եւ ցածր ջերմաստիճան եւ քաղցած լինելը: Այդ ամենը միջոցներ են, որոնց օգնությամբ մենք կարող ենք ենթարել մեր մարմինները ոչ մեծ սթրեսի եւ խթանել երկարակյացությունը:

«Դրանք որոշակի լարվածություն են առաջացնում մեր մարմնում, բայց դա բավարար է խթանելու այն, ինչը որոշ մարդիկ այժմ անվանում են երկարակյացության գեներ»: 

  1. Շատ լուրջ մի վերաբերվեք կյանքին

Լիփմանի վերջին խորհուրդը (ե, թերեւս, ամենակարեւորը)՝ հիշել, որ պետք է վայելել կյանքը: Չարժե չափազանց տարվել թվերով, արյան անալիզի տվյալներով եւ սննդում սահմանափակումներով. այդ ամենը կարող է շատ ավելի վնասել, քան օգուտ բերել: Հանգստացեք ավելի շատ եւ վայելեք կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել