• Latest news

Տրանսճարպերի օգտագործումը բարձրացնում է ծերունական տկարամտության առաջացման վտանգը

16 դեկտեմբերի, 2019  12:00

Մարդիկ, որոնց արյան մեջ շատ են տրանսճարպերը, ավելի են հակված ծերության հասակում տկարամտություն ունենալու ռիսկին, պարզել են ճապոնացի գիտնականները։ Շատ տրանսճարպեր օգտագործող մարդկանց մոտ տկարամտության զարգացման ռիսկը մոտ 52-74 տոկոսով ավելի է, քան նրանց մոտ, ովքեր դրանք քիչ են օգտագործում։

Գլխավոր վտանգը, մասնագետների խոսքով, արդյունաբերական արտադրության քաղցրեղեններն են. քաղցր թխվածքները, հավանաբար, սննդային տրանսճարպերի ամենամեծ աղբյուրն են։

Մասնագետների խոսքով՝ մարդու սննդաբաժնում կան տրանսճարպերի երկու հիմնական աղբյուրներ՝ բնական եւ արհեստական։ Բնական տրանսճարպեր ոչ մեծ քանակություններով կան կաթնամթերքներում եւ որոշ կենդանիների մսի մեջ։

Արհեստական տրանսճարպերը կամ տրանսճարպային թթուները սննդաբաժնում տրանսճարպերի հիմնական աղբյուրն են եւ արդյունաբերական գործընթացի արտադրանք, որը մշակման գործընթացում ջրածին է ավելացնում բուսայուղում (որպեսզի այն պինդ դարձնի)։

Նոր հետազոտությունը օգտագործել է 1628 մարդու տվյալներ, որոնք առնվազն 60 տարեկան են եղել, եւ նրանք դեմենցիա չեն ունեցել, երբ արյան նմուշ են հանձնել 2002-2003 թվականներին, սքրինինգային թեստի ժամանակ։ Հետազոտողները հետեւել են նրանց եւս 10 տարի եւ գրանցել դեմենցիայի նորանոր դեպքեր։

Արյան մեջ տրանսճարպերի ամենաբարձ մակարդակ ունեցողների խմբում դեմենցիայով հիվանդացության մակարդակը կազմել է 29,8՝ 1000 մարդու հաշվարկով։ Տրանսճարպերի մեծությամբ հաջորդ խմբում դեմենցիայով հիվանդացության ցուցանիշը կազմել է 27,6 մարդ 1000 հոգու հաշվարկով։ Տրանսճարպերի ամենափոքր քանակությամբ երրորդ խմբում դեմենցիայով հիվանդացության մակարդակը կազմել է 21,3 մարդ 1000 հոգու հաշվարկով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է