• Latest news

Էլեկտրոնային ծխախոտը մեծացնում է թոքերի հիվանդությունների հավանականությունը

16 դեկտեմբերի, 2019  17:09

Էլեկտրոնային ծխախոտի գործածումը գրեթե մեկ երրորդով մեծացնում է թոքերի լուրջ հիվանդությունների հավանականությունը, այդ թվում՝ էնֆիզեմայի եւ ասթմայի: Այս մասին նշված է American Journal of Preventive Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ըստ հետազոտության՝ էլեկտրոնային ծխախոտ օգտագործող մարդիկ 29 տոկոսով ավելի հաճախ են բախվում այնպիսի ծանր հիվանդությունների, ինչպես՝ էնֆիզեման, բրոնխիտը եւ ասթման, այն մարդկանց համեմատությամբ, որոնք երբեք էլեկտրոնային ծխախոտ չեն օգտագործել կամ թութուն չեն ծխել: Սա պարզելու համար հետազոտողները 3 տարի հետեւել են 32 հազար մարդկանց:

«Մենք հայտնաբերել ենք էլեկտրոնային ծխախոտ օգատգործողների շրջանում թոքերի հիվանդությունների բախվելու մեծ հավանականությունը նույնիսկ թութունի հնարավոր ներգործությունը բացառելու դեպքում,- ասում է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանից հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Սթենթոն Գրանտցը: - Մենք եկանք այն եզրակացության, որ էլեկտրոնային ծխախոտն ինքնին վտանգավոր է, ընդ որում՝ դրա ներգործությունը կախված չէ ժամանակակից ծխախոտային արտադրանքի գործածումից: Ստացվել է եւս մեկ հաստատում, որ էլեկտրոնային ծխախոտը առողջության վրա երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հիմա թոքերի հիվանդությունների իսկական «համաճարակ» է փոթորկվում, որոնք, մասնագետներից շատերի կարծիքով, առաջացել են հատկապես վեյփերի պատճառով. ավելի քան 2400 մարդ հիվանդանոցում է հայտնվել թոքերի ծանրագույն ախտահարումնեով, 52 մարդ մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է