Գիտնականները եւս մեկ քայլով մոտեցել են Սթիվեն Հոկինգի հիվանդության բուժմանը:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, շարժական նեյրոնները վերահսկում են մկանային կարեւորագույն գործունեությունը: Այդ նեյրոնների վնասման պատճառով հիվանդության արդյունքում մարդը կորցնում է քայլելու եւ խոսելու ունակությունը:
Շարժական նեյրոնի հիվանդության դեմ դեղամիջոցներ այսօր չկան: Սակայն նոր բացահայտումը կարող է փոխել ամեն ինչ: Գիտնականները պարզել են, որ կա բջիջների եւս մեկ տեսակ, որն այդ հիվանդության զարգացման տեսանկյունից կարեւոր է: Խոսքը գլիալ բջիջների մասին է, որոնք ունակ են վնասելու շարժական նեյրոնները:
Սենթ Էնդրյուսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սովորաբար գլիալ բջիջները պահպանում են նեյրոնները գլխուղեղում եւ ողնուղեղում: Սակայն շարժական նեյրոնի հիվանդություն ունեցող պացիենտների մոտ ամեն ինչ այլ կերպ է:
Հետազոտության շրջանակում գիտնականները ստուգել են գլիալ բջիջների տարբեր կոմբինացիաները: Հաստատվել է, որ այդ հիվանդությունն ունեցող պացիենտների գլիալ բջիջները հանգեցրել են նրան, որ առողջ մարդկանց շարժական նեյրոնները դադարել են արտադրել էլեկտրական ազդանշաններ, որոնք անհրաժեշտ են մկանային հսկողության համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր