• Latest news

Օգտակա՞ր է արդյոք կոնտրաստային ցնցուղը

24 դեկտեմբերի, 2019  15:28

Կոնտրաստային ցնցուղը կարող է օգտակար լինել առողջության համար, եթե մարդու մոտ այդ պրոցեդուրայի համար հակացուցումներ չկան: Սառը ջրով ցնցուղը «վերբեռնում է» օրգանիզմը, արթնացնում այն եւ խթանում էնդորֆինների արտադրությունը՝ պնդում է Ռուսաստանի դաշնային գիտակլինիկական կենտրոնի թերապեւտ Յուլիա Կոչանովան:

«Նման ազդեցության հետեւանք է դառնում տոկունության աճը, աշխատունակության մեծացումը, իմունիտետի ամրապնդումը, իսկ անոթները ստանում են անհրաժեշտ մարզում»,- նշել է մասնագետը:

Սակայն կարեւոր է նշել, որ սառը ջրով ցնցուղն օգտակար է տվյալ պրոցեդուրայի ճիշտ եւ մշտական անցկացման դեպքում:Ավելին, պետք չէ միանգամից ցածր ջերմաստիճանի ձգել, պետք է սկսել աստիճանաբար:

«Հիշեք, որ սառեցումը շատ վտանգավոր է: Պրոցեդուրայից անմիջապես հետո պետք է ակտիվորեն մարմինը շփել չոր սրբիչով»,- հիշեցրել է մասնագետը:

Պրոցեդուրային անցնելուց առաջ պետք է խորհրդակցել բժիշկի հետ՝ պարզելու համար, թե արդյոք կան հակացուցումներ նման պրոցեդուրաների համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել