• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղից մահվան յուրաքանչյուր վեցերորդ դեպքը կարելի է կանխել. մասնագետներ

24 դեկտեմբերի, 2019  22:11

Շագանակագեղձի քաղցկեղից մահվան յուրաքանչյուր վեցերորդ դեպքը կարելի է կանխել, դրա համար անհրաժեշտ է սքրինինգային հետազոտություն կատարել այդ հիվանդության բարձր ռիսկ ունեցող տղամարդկանց շրջանում։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Plos Medicine ամսագրում։

«Շագանակագեղձի քաղցկեղը ուռուցքներից տղամարդկանց մահացության գլխավոր պատճառն է Մեծ Բրիտանիայում, բայց պրոֆիլակտիկ զննումներ վաղ փուլում դրա հայտնաբերման համար չեն իրականացվում, քանի որ գոյություն ունի ավելորդ ախտորոշման վնաս, որը գերազանցում է օգուտը,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Նորա Փաշայանը։- Մեր աշխատանքը ցույց է տվել, որ ուղղորդված սքրինինգը նվազեցնում է անպետք ախտորոշումների թիվը եւ պաշտպանում տղամարդկանց հիվանդություններից մահանալուց՝ ի հաշիվ ավելի վաղ ախտորոշման»։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այսպես կոչված հասցեական սքրինինգը (մշտական ստուգումները), որ կատարվում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման բարձր գենետիկ ռիսկ ունեցող տղամարդկանց շրջանում, կարող է կանխել այդ հիվանդությունից մահվան յուրաքանչյուր վեցերորդ դեպքը։ Մասնագետները մշակել են համակարգչային սիմուլյացիա, որը ցույց է տվել, որ այդ մեթոդը կարող է նաեւ նվազագույնի հասցնել ոչ վտանգավոր ուռուցքների ոչ հարկավոր բուժումը։

Գիտնականների տրամադրության տակ կա պրոստատսպեցիֆիկ հակագենի համար կատարված արյան անալիզ, որը կարելի է օգտագործել պացիենտի՝ հիվանդությանը ենթարկվելու ռիսկը որոշելու համար, բայց այդ թեստը չի կարող տարբերակել վտանգավոր եւ ավնվաս ուռուցքները։ Եվ հենց դա է, Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողների կարծիքով, կարեւոր ոչ հարկավոր վիրահատությունների կանխման կամ ուռուցքները ժամանակին հայտնաբերելու համար, որոնք մահացու վտանգ են ներկայացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել