• Latest news

Արյան պլազմայով եզակի գելը կարող է օգնել դիաբետիկ խոցերի ժամանակ

25 դեկտեմբերի, 2019  16:56

Նոր գելը, որի հիմքում թրոմբոցիտներով հարուտ պլազմա է, կարող է շոշափելիորեն արագացնել վերքերի ապաքինման պրոցեսը։ Այդ գելը կարող է իսկական գյուտ լինել դիաբետ ունեցողների համար, որոնց մոտ հաճախ առաջանում են ոտքերի չլավացող վերքեր։ Դիաբետիկ խոցերի 40 տոկոսը բուժվում է առնվազն 3 ամսում, իսկ 14 տոկոսը անգամ մեկ տարում չի բուժվում։

Ինչպես ներկայացնում է The Daily Mail-ը, գելի հիմքում թրոմբոցիտներով հարուստ պլազմա է։ Պացիենտից վերցնում են արյուն, իսկ հետո այն տեղադրում պլազման անջատող ցենտրիֆուգում։ Այնուհետեւ պլազման խառնում են այլ միացությունների հետ, որպեսզի ստանան գել, որը քսում են վերքին ու վիրակապ դնում։

Այդ գելով գիտնականները առաջին 2 շաբաթվա ընթացքում շաբաթը երկու անգամ մշակել են վերքը, իսկ հետո՝ շաբաթը մեկ անգամ։

Գելն արդեն հաջողությամբ օգտագործվել է ջլերի վնասվածքների բուժման համար, իսկ այժմ այն փորձարկել են նաեւ ծնկահոդի արթրիտի ու դիաբետիկ խոցերի դեմ։

Դիաբետ ունեցող մոտ 130 պացիենտ, որոնց ոտնաթաթերի խոցերը դժվարությամբ են ենթարկվել բուժման, ի հավելումն սովորական խնամքի նաեւ գել են ստացել, կամ ենթարկվել են միայն սովորական թերապիայի։ Վերքի միջին չափը հետազոտության սկզբում կազմել է 4-6 սանտիմետր։ Արդյունքում՝ գելով մշակված վերքերի 48 տոկոսը հաջողությամբ բուժվել է։ Իսկ ահա սովորական թերապիան լավացրել է միայն վերքերի 30 տոկոսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել