• Latest news

Հեղուկ սննդակարգ դիաբետի դեմ. գիտնականները նոր հետազոտություն են սկսել

27 դեկտեմբերի, 2019  19:41

Հեղուկ սննդակարգը կարող է 2-րդ տեսակի դիաբետի հաջող վերահսկման բանալի լինել։ Սա ապացուցելու համար բրիտանացի գիտնականները հավաքում են 2-րդ տեսակի դիաբետ եւ ճարպակալում ունեցող կամավորների՝ նոր հետազոտության նպատակով։ Գիտնականները կարծում են, որ «հեղուկ» սննդակարգը կօգնի հասնել կայուն ռեմիսիայի 2-րդ տեսակի դիաբետի դեպքում։

Հետազոտության շրջանակում 5000 կամավորներ 2020 թվականի ապրիլից կսկսեն ուտել միայն հեղուկ սնունդ՝ օրական ստանալով ընդհանուր առմամբ 800 կալորիայից ոչ ավելի։ Փորձը ղեկավարում են Նյուքասլի եւ Գլազգոյի համալսարանների գիտնականները։

Այս մոտեցումն արդեն փորձարկել են 150 կամավորների վրա։ Կալորիաների մեկ տարվա սահմանափակումից հետո մասնակիցների 46 տոկոսի մոտ նկատվել է հիվանդության ռեմիսիա, եւ մեկ տարի հետո նրանց 70 տոկոսը դեռեւս ռեմիսիայի վիճակում էր։ Ընդ որում՝ մասնակիցների 64 տոկոսը, որոնք 10 կիլոգրամ նիհարել էին, գտնվել են ռեմիսիայի մեջ հետազոտության ողջ 2 տարվա ընթացքում։ Գիտնականների խոսքով, որքան ավելի շատ կիլոգրամներ է կորցնում մարդը, այնքան ավելի շատ է կայուն ռեմիսիայի հավանականությունը (երբ նորմայի մեջ գլյուկոզայի պարունակություն ու դեղերի ընդունում չեն պահանջվում)։

Գիտնականները համոզված են, որ երբ օրգանիզմում չափից ավելի շատ են պահպանվում ենթամաշկային ճարպերը, դրանց ավելցուկները հայտնվում են լյարդում, այնտեղից էլ՝ ենթաստամոքսային գեղձում, ինչը հանգեցնում է նրա նորմալ աշխատանքի խանգարման։ Արդյունքում՝ ճնշվում  է գեների ակտիվությունը, որոնք կարգավորում են ինսուլինի արտադրությունը։ Հետեւաբար, քաշի նվազումը, ցանկալի է՝ ախտորոշման հաստատումից հետո որքան հնարավոր է շուտ, առաջ է բերում կայուն դրական էֆեկտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել