• Latest news

Ի՞նչ կլինի ատամների հետ ջրի ֆտորացումը դադարեցնելու դեպքում

8 հունվարի, 2020  20:59

2007 թվականին Ալյասկայի մայրաքաղաք Ջունոյի բնակիչները քվեարկել են խմելու ջրի ֆտորացման դադարեցման օգտին: Նրանք մտավախություն են ունեցել, որ ֆտորը կարող է վնասակար լինել առողջության համար: Ինչի՞ է դա հանգեցրել: Պատասխանը պարզել են Անկորիջում Ալյասկայի համալսարանի գիտնականները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են BMC Oral Health-ում, մասնագետներն ուսումնասիրել են երեխաների երկու խմբի եւ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի չափահասների Medicaid բժշկական ապահովագրության տվյալները:

Առաջին խմբում ներառվել է 853 պացիենտ, որոնք կարիեսի բուժում են ստացել 2003-ին: Նրանք մեծացել են «օպտիմալ պայմաններում», երբ խմելու ջուրը ֆտորացվել է: Երկրորդ խումբը՝ 1052 պացիենտ, բուժվել է կարիեսից 2012-ին «ոչ բարենպաստ պայմաններում», այսինքն, երբ ֆտորացումը դադարեցվել է:

Հետազոտողները ուշադրություն են դարձրել, որ առաջին խմբից մինչեւ 6 տարեկան երեխաները միջինում բուժել են կարիեսն ու դրա հետեւանքները տարեկան 1,55 անգամ, այն դեպքում, երբ երկրորդ խմբից նույն ցուցանիշն աճել է մինչեւ 2,52 անգամ: Այսինքն, ֆտորացման դադարեցումից հետո երեխաներն ատամնաբույժի են այցելել տարեկան մեկ անգամ ավելի հաճախ:    

Հետաքրքիր է, որ 6 տարեկանից բարձր երեխաների եւ չափահասների մոտ արդյունքը քիչ արտահայտված է եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ խմելու ջրի մեջ առանց ֆտորի օպտիմալ մակարդակի ատամները կարող են ձեւավորվել ավելի թույլ էմալով՝ պարզաբանել են մասնագետները:

Գիտնականների խոսքով՝ նույնիսկ ֆտոր պարունակող ատամի մածուկի օգտագործման դեպքում ջրի ֆտորացումն ունի բուժապրոֆիլակտիկ արդյունք:

«Ֆտորացման ծրագրի արժեքը կոպեկներ է կազմում՝ կարիեսի բուժման ծախսերի համեմատ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ջենիֆեր Մեյերը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել