• Latest news

Գիտնականները թեստավորում են նոր դեղամիջոց քաղցկեղի դեմ

9 հունվարի, 2020  20:48

Գիտնականները թեստավորում են նոր հեղափոխական միացություն քաղցկեղի դեմ։ Ներկա պահին այն արդեն ցուցաբերել է իր արդյունավետությունը ուռուցքների չափերի ու դրանց քաշի փոքրացման առումով։ Այս մասին տեղեկացնում է Xinhua-ն՝ հղում կատարելով Հոնկոնգի Քաղաքային համալսարանին։

Գիտնականների խոսքով՝ քիմիաթերապիայի դեղամիջոցների գլխավոր խնդիրներից մեկը դրանց անվերահսկելի ակտիվացումն է. դրանք ազդում են ոչ միայն ուռուցքի, այլեւ առողջ բջիջների վրա։

Ֆորբիպլատին միացությունը, որը հետազոտում են գիտնականները, կարող է բարձրացնել քիմիաթերապիայի ճշգրտությունը։ Դա հույս է տալիս նվազեցնելու վնասը, որը ստանում են առողջ բջիջները քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես կաթնագեղձի եւ ձվարանների քաղցկեղի բուժման ժամանակ։

Կրծողների վրա կատարված հետազոտությունների համաձայն՝ ֆորբիպլատինը, որն ակտիվացվում է կարմիր լույսով, հանգեցնում է 67 տոկոսով ուռուցքի չափի փոքրացման եւ 62 տոկոսով դրա քաշի նվազման քիմիաթերապիայի միջոցի (օքսալիպլատին) համեմատ։  Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ մկների հիմնական օրգանները համեմատաբար լավ վիճակում են եղել նոր միացությամբ բուժվելուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է