• Latest news

Կինը, որն ամեն օր խմել է 5 լիտր գազավորված ըմպելիք եւ կերել 2 պիցցա, մահվան վախից նիհարել է

10 հունվարի, 2020  14:27

Անգլիական Քինգսթոն-ապոն-Հալլ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) 42-ամյա  Քելլի Մաքկրաքենը 10 ամսում 38 կգ նիհարել է այն բանից հետո, երբ բժիշկները նրան ասել են, որ մինչեւ 2020 թվականը չի ապրի, եթե կենսակերպը չփոխի:

Daily Star պարբերականը հայտնում է, որ Քելլին, որը 6 երեխաների մայր է, կշռում էր 128 կգ եւ մշտապես ուտում էր: Մինչ երեխաները դպրոցում էին, նա ուտում էր շոկոլադի 2 մեծ փաթեթ, ավելին՝ ամեն օր խմում էր 5 լիտր գազավորված ըմպելիք եւ ամեն երեկո իր համար 2 պիցցա պատվիրում:

Քելլին ավելորդ քաշի պատճառով չէր կարողանում ինքնուրույն քայլել եւ անգամ լոգանք ընդունել, ուստի նրա զուգընկերը ստիպված էր նրա մասին հոգ տանել:

Քելլիին 2019 թվականի մարտին հոսպիտալացրել էին դիաբետի սրմամբ եւ հիպերտոնիկ կրիզով: Բժիշկները նրան նախազգուշացրել էին, որ եթե չհրաժարվի սննդային վնասակար սովորություններից, դեռ մինչեւ Ամանոր նրան հավաստի մահ է սպասում:

Երբ նրան հիվանդանոցից դուրս են գրել, Քելլին որոշել է փոխել իր կենսակերպը եւ իհարկե՝ սննդակարգը: Նա հրաժարվել է վնասակար սնունդից, դադարել է ուտել քաղցրեղեն ու ֆաստ ֆուդ եւ անցել է առողջ սննդի: Նա նաեւ սկսել է մարզադահլիճ հաճախել եւ ծրագրում է շուտով սկսել նաեւ վազել: Երբ Քելլին 19 կգ նիհարել է, նրա զուգընկերը տաքսա է գնել, որին հիմա օրական 2 անգամ զբոսնելու է տանում, եւ զբոսանքները նույնպես դրական են անդրադառնում նրա առողջության ու կազմվածքի վրա:

Քելլիին հաջողվել է 10 ամսում 38 կգ նիհարել: Նրա խոսքով՝ հիմա իրեն նոր մարդ է զգում. նա իրեն հազիվ է ճանաչում հայելուն նայելով:

Լուսանկարը՝ KellyMcCracken

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է