• Latest news

Որո՞նք են սրտի կաթվածի նախանշանները

10 հունվարի, 2020  18:31

Դժվար բացատրվող քրտնարտադրությունը կարող է սրտի կաթվածի նախանշան լինել՝ պնդում է սրտաբան Դեւիդ Նյուբին Էդինբուրգի համալսարանից:

Սրտի կաթվածի ժամանակին ախտորոշումը շատ կարեւոր է, քանի որ այդպիսով կարող է մեծանալ բուժման արդյունավետությունը:

«Որոշ նախանշաններ բավականին հեշտ է հայտնաբերել. օրինակ՝ ցավ կամ կրծքավանդակի հատվածում դիսկոմֆորտ, որը հանկարծակի է առաջանում եւ չի անցնում»,- ասել է պրոֆեսորը:

Նյուբիի խոսքով՝ նախանշաններից մեկը կարող է լինել անսպասելի քրտնարտադրությունը: Նման նախանշանը դժվար է նկատել, եթե դուք, օրինակ, մարզասրահում եք կամ սաունայում:

«Տաք եւ կպչուն քրտինքի զգացողության, ինչպես նաեւ կրծքավանդակի շրջանի ցավի դեպքում պետք է դիմել բժշկի: Այդ նշանները հաճախ շփոթում են ստամոքսի խանգարման հետ»,- ասել է պրոֆեսոր Նյուբին:

Սրտի հետ կախված խնդիրների պրոֆիլակտիկայի համար Նյուբին խորհուրդ է տալիս նվազեցնել սննդակարգում հագեցած ճարպերի քանակը, օրինակ՝ երշիկեղեն եւ ճարպոտ միս, ճարպոտ սնունդ, տորթեր եւ թխվածք, արմավենու յուղով մթերքներ եւ այլն: 

Ինչպես հայտնում է Express-ը, չհագեցած ճարպաթթուն ավելի օգտակար է սրտի եւ զարկերակի համար: Այսօր գիտությանը հայտնի են մոնոչհագեցած ճարպաթթուներ՝ ձիթապտուղ, նուշ, ավոկադո կամ կիսաչհագեցած ճարպեր՝ արեւածաղկի ձեթ, ընկույզ, արեւածաղկի սերմեր, յուղոտ ձուկ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել