• Latest news

Ֆոլաթթուն եւ ցինկն օգտակար չեն տղամարդու բեղունության համար. հետազոտություն

10 հունվարի, 2020  19:46

Ցինկ եւ ֆոլաթթու պարունակող սննդային հավելումների ընդունումը դրական ազդեցություն չի գործում տղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա. դրանք չեն բարձրացնում սերմնաբջիջների որակը եւ չեն ազդում տղամարդկանց հայրության շանսերի վրա։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է JAMA, как сообщает The Daily Mail գիտական ամսագրում։

Այսօր ֆոլաթթուն եւ ցինկը գովազդում են որպես նյութեր, որոնք կարող են բարձրացնել սերմնաբջիջների որակը եւ, հետեւաբար, տղամարդկանց հայրության շանսերը։ Բայց հետազոտողները հայտնաբերել են, որ այս նյութերի պարունակությամբ սննդային հավելումներ ընդունող տղամարդիկ պլացեբո ընդունող մյուսների համեմատ բնավ էլ ավելի հաճախ հայր չեն դառնում։

Բեթեսդայի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականների հետազոտությանը մասնակցել է 2380 տղամարդ, որոնք ամերիկյան կլինիկաներում հետազոտվել են անպտղության պատճառով։ Փորձի մասնակիցները 18-45 տարեկան էին։ Նրանց մոտ կեսը ստացել է սննդային հավելումներ 5 մգ ֆոլաթթվով եւ 30 մգ ցինկով։ Մյուս տղամարդկանց տվել են տեսքով նման դեղահաբեր, որոնք ոչ մի ակտիվ բաղադրիչ չեն պարունակել։

Սերմնագրերը կատարվել են փորձի սկսման պահին, այնուհետեւ՝ 2, 4 եւ 6 ամիս հետո։ Մասնագետներն ուսումնասիրել են սերմնաբջիջների քանակությունը, շարժունությունը, որակն ու ԴՆԹ ֆրագմենտացիան։ ԴՆԹ ախտահարումների բարձր մակարդակը կարող է ազդել բեղմնավորման հաջողության եւ սաղմերի նորմալ զարգացման վրա։ Արդյունքները վիճակագրորեն կարեւոր որեւէ տարբերություն երկու խմբերի տղամարդկանց միջեւ ցույց չեն տվել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ֆոլաթթվով ու ցինկով սննդային հավելումների ընդունումը չի ազդում տղամարդու բեղունության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է