• Latest news

Ճեղքում քաղցկեղի բուժման մեջ. Ինչպե՞ս է գործում իմունոթերապիան

10 հունվարի, 2020  21:07

Գիտնականները պարզել են, թե ինչպես է գործում իմունոթերապիան՝ մեխանիզմ, որի միջոցով օգնական բջիջները ոչնչացնում են չարորակ նորագոյացությունները: Սա կարելի է համարել քաղցկեղի բուժման մեջ իսկական ճեղքում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակում է Immunity ամսագիրը, իսկ դրա մասին հակիրճ հայտնում է The Daily Mail-ը:

Հետազոտության արդյունքների շնորհիվ կարող են ստեղծվել քաղցկեղի դեմ ավելի արդյունավետ դեղեր:

Մի քանի տարիներ շարունակ բժիշկները CAR T թերապիան օգտագործել են այն նպատակով, որ արյան քաղցկեղով պացիենտներին բուժելիս իմունային բջիջներն ուղղակիորեն ազդեն ուռուցքների բջիջների վրա: Նրանք գիտեին, որ այս օգնական բջիջները սկսում են ուռուցքների դեմ ագրեսիվ պայքարել թերապիան սկսելուց հետո: Սակայն գիտնականների համար հանելուկ էր մնում, թե ուռուցքների ոչնչացման այս ամբողջ համակարգը կոնկրետ ինչպես էր գործում:

Եվ ահա հիմա այս հարցի պատասխանը ստացվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների հետազոտությունների շնորհիվ. նրանք 2 մոլեկուլ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են Т բջիջների ակտիվություն նախաձեռնելու համար: Այսպես՝ մեծացնելով IL-2-ի եւ Blimp-1-ի մակարդակը, որոնք կարգավորում են իմունային բջիջները, կարելի է CD4+ T բջիջներին դրդել ուռուցքների վրա հարձակման: Այս հայտնագործությունը թույլ է տալիս խոսել քաղցկեղի բուժման նոր արդյունավետ  մեթոդների հնարավոր ստեղծման մասին, որոնք չարորակ նորագոյացությունների դեմ պայքարում CD4+ T բջիջների թերապեիտիկ էֆեկտը կմեծացնեն մինչեւ առավելագույն:

Т բջիջները դասվում են արյան սպիտակ բջիջների տարատեսակին, որոնք իմունային համակարգում կարեւորագույն դերակատարում ունեն: Նրանք մշտապես «հսկում» են մարդու մարմինը եւ դրա մեջ վարակված բջիջներ են որոնում: Ի դեպ, սովորական պայմաններում այս բջիջները քաղցկեղը չեն ճանաչում, քանի որ ուռուցքները սովորաբար զարգանում են օրգանիզմի սեփական հյուսվածքներից: Իմունոթերապիայի ժամանակ Т բջիջներին սովորեցնում են գտնել մահացու վտանգավոր նորագոյացությունները եւ ոչնչացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել