• Latest news

XIX դարից մարդու մարմնի ջերմաստիճանը նվազել է 0,5 աստիճանով

11 հունվարի, 2020  09:47

XIX դարում մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը համարվում էր Ցելսիուսի 37.15 աստիճանը։ Իսկ այսօր արդեն նորմալ է համարվում 36,6-ը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հետազոտողները չափել են ժամանակակից մարդկանց մարմնի ջերմաստիճանը եւ համեմատել ամերիկյան Քաղաքացիական պատերազմում մարտնչած զինվորների ցուցանիշների հետ։ Միջին վիճակագրական տղամարդու մարմնի ջերմաստիճանը այդ ընթացքում միջինը նվազել է 0,58С-ով, կանանց դեպքում՝ 0,32С-ով։ XIX դարակեսին նորմալ է համարվել 37,16 աստիճանը, իսկ այժմ՝ բոլորին հայտնի 36,6-ը։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այդ փոփոխությունների ճշգրիտ պատճառներն անհնար է պարզել, բայց, ամենայն հավանականությամբ, դեր է խաղացել սնվելու եւ կենսապայմանների բարելավումը։

«Մեր մարմնի ջերմաստիճանը բնավ այն չէ, ինչ մարդիկ մտածում են,- ասել է հետազոտության հեղինակ, Սթենֆորդի բժշկության դոկտոր, պրոֆեսոր Ջուլի Փարսոնետը։- Շատերը մեծացել են այն գիտակցությամբ, թե 37 աստիճանը նորմա է։ Բայց զուտ ֆիզիոլոգիական առումով մենք՝ մարդիկ, արդեն տարբերվում ենք նրանից, ինչ անցյալում էինք։ Փոխվել են շրջակա միջավայրը, մեր բնակարանների ջերմաստիճանը, շփումը միկրոօրգանիզմների հետ եւ սնունդը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել