• Latest news

5 նշան, որոնք վկայում են դեպրեսիայի սկսվելու մասին

11 հունվարի, 2020  20:40

Ինչպես գլխի ընկնել, որ սովորական մելամաղձությունը սկսել է վերաճել դեպրեսիայի։ Այս հարցին պատասխանել է Բալթիմորի (ԱՄՆ) Ջոն Հոփկինսի համալսարանի Կանանց տրամադրության խանգարման կենտրոնի հոգեբույժ, հոգեթերապեւտ Ջենիֆեր Փեյնը։

Նրա խոսքով՝ դեպրեսիայի այս կամ այն ախտանշանին վաղ թե ուշ բախվում է ցանկացած մարդ։ Ուստի, այստեղ կարեւոր է ախտանշանների երկարատեւությունը. եթե դրանք տեւում են երկու շաբաթից ավելի, ապա պետք է խորհրդակցել մասնագետի հետ։

Սկսել եք սովորականից ավելի շատ կամ քիչ ուտել

Դեպրեսիվ վիճակը հաճախ ազդում է սննդային վարքի վրա, որոշ մարդիկ սկսում են ավելի շատ ուտել՝ սթրեսից ելնելով, մյուսները կորցնում են հետաքրքրությունն ուտելիքի հանդեպ։

Սկսել եք չափից ավելի շատ կամ քիչ քնել

Սովորականից ավելի երկար քնելու ցանկությունը նույնպես կարող է որոշ դեպքերում մատնանշել դեպրեսիայի մասին, ի դեպ, ինչպես եւ անքնությունը։ Քնի նորման միջին վիճակագրական մարդու համար 7-8 ժամ է։ Քնի փոփոխությունները կարող են ոչ միայն նախազգուշացնել հիվանդության մասին, այլեւ խորացնել այն, հիշեցնում են մասնագետները։

Դժվարանում եք կենտրոնանալ

Եթե դժվարանում եք կենտրոնանալ, տխուր մտքերը եւ բարձր խուճապայնությունը խանգարում են ամենօրյա աշխատանքին, վատացնում հիշողությունը, եթե ավելի դժվար եք որոշումներ կայացնում, ցանկալի է, որ դիմեք մասնագետի։

Ձեզ այլեւս դուր չեն գալիս բաներ, որոնք մի ժամանակ հաճելի էին

Դեպրեսիան կարող է առաջ բերել ապատիա, որի պատճառով կարող եք կորցնել հետաքրքրությունը զբաղմունքների եւ հոբբի հանդեպ, որոնք մի ժամանակ ձեզ ուրախություն էին պատճառում։

Հաճախ եք մտածում մահվան մասին

«Քանի որ այդ մտքերը ուղղակի սպառնալիք են ներկայացնում ձեր կյանքին, կարեւոր է դիմել օգնության, եթե այդ մասին մտածում եք ամեն օր արդեն երկու շաբաթ, անգամ եթե դեպրեսիայի որեւէ այլ ախտանշան ձեր մեջ չեք հայտնաբերում»,- բացատրել է հոգեբույժը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է