• Latest news

Սրտխփոցների հանկարծակի հաճախացում․ երբ է դա վտանգավոր

11 հունվարի, 2020  19:03

Սրտխփոցների հանկարծակի հաճախացումը եւ սրտի ռիթմի այլ խափանումները շատ դեպքերում մարդու կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում։ Սակայն երբեմն այդ ախտանիշը կարող է լուրջ խախտումների մասին վկայել։

«Սթրեսը, քնի պակասը, ինչպես նաեւ որոշ հիվանդություններ կարող են ստիպել մեր սրտին կարճ ժամանակով կորցնել սովորական ռիթմը։ Ե՞րբ է համնկարծակի սրտխփոցը համարվում վտանգավոր։ Պացիենտները հաճախ են ինձ այս հարցը տալիս»,- Focus.de կայքին ասել է սրտաբան եւ Սրտի գերմանական հիմնադրամի փորձագետ Էլեն Հոֆմանը։

Սրտաբանի խոսքերով՝ մեծ մասամբ սրտխփոցների անսպասելի հաճախացումն անվտանգ է։ Սակայն, եթե սրտային ռիթմի խափանում մարդու մոտ առաւջին անգամ է տեղի ունենում, ցանկալի է, որ նա այցելի բժշկի եւ հետազոտվի, որպեսզի բացառվեն վտանգավոր խանգարումները, որոնք կարող էին հրահրել այդ ախտանիշը։

Բացի այդ, բժշկի մոտ հետազոտվել պահանջում են այն դեպքերը, երբ սրտխփոցների հետ կապված խնդիրները օրվա մեջ մի քանի անգամ կրկնվում են՝ անկախ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ տեւում են ավելի քան 30 վայրկյան։ Եթե խնդիրը ուղեկցվում է հետեւյալ ախտանիշներով, դա արդեն վկայում է բժշկին դիմելու անհրաժեշտության մասին․

  • գլխապտույտ,
  • ապակողմնորոշում,
  • կրծքավանդակի հետին մասում անսպասելի ցավ,
  • շնչարգելություն։

«Այս դեպքերում բժիշկը պետք է, որքան հնարավոր է շուտ, նայի հիվանդին։ Անհրաժեշտ է հստակեցնել՝ ունի արդյոք նա սրտանոթային համակարգի հիվանդություն կամ նյութափոխանակության խանգարում»,- նկատել է Հոֆմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է