• Latest news

Երիկամների հիվանդությունների 3 վաղ ախտանիշներ

13 հունվարի, 2020  09:53

Երիկամների հիվանդությունները հաճախ զարգանում են առանց որեւիցե ախտանշանի, հատկապես սկզբում: Իսկ երբեմն աշխատնիշներ լինում են, բայց մարդիկ դրանց վրա պարզապես ուշադրություն չեն դարձնում, ինչի հետեւանքով նրանց մոտ հիվանդությունը հայտնաբերում են բավական բարձիթողի փուլում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանիշներ, որոնք կարող են ցույց տալ վաղ փուլերում երիկամների խնդիրները.

Դիաստոլիկ (ներքեւի) ճնշման փոփոխություններ

Դիաստոլիկ (այսպես կոչված՝ «ներքեւի») ճնշման փոփոխությունները կարող են ցույց տալ երիկամների արյունատար անոթների աշխատանքի վատթարացումը. օրինակ՝ դիաստոլիկ ճնշման զգալի բարձրացումը կարող է վկայել երիկամային հիպերտոնիայի զարգացման մասին:

Անեմիայի ախտանիշներ

Երիկամների հիվանդությունների ժամանակ երբեմն ի հայտ են գալիս անեմիայի ախտանիշներին նման ախտանիշներ՝ թրեմոր, հաճախակի սարսուռ, հոգնածություն, հեւոց, անքնություն, թուլություն եւ այլն: Բուն անեմիան նույնպես կարող է մատնացույց անել երիկամային հիվանդությունների զարգացումը, քանի որ երիկամների խնդիրների պատճառով դանդաղում է էրիթրոպոետին հորմոնի արտադրումը, որը ոսկրածուծում խթանում է էրիթրոցիտների արտադրումը:

Մաշկի վիճակի վատթարացում

Մաշկի վիճակի վատթարացումը եւս մեկ ախտանշան է, որը կարող է ցույց տալ երիկամների հետ կապված խնդիրները: Եթե ձեր մաշկը դարձել է չափից շատ չոր, եթե ձեզ սկսել է հաճախ անհանգստացնել քորը, դա կարող է օրգանիզմում ֆոսֆորի չափազանց մեծ քանակության կամ նյութափոխանակության նյութերի արգասիքներով թունավորման հետեւանք լինել: Այսպիսի ախտանշանների դեպքում ավելորդ չի լինի խորհրդակցել ոչ միան մաշկաբանի, այլեւ նեֆրոլոգի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել