• Latest news

Կարելի՞ է արդյոք միաժամանակ ուտել սպիտակուցներ եւ ածխաջրեր

13 հունվարի, 2020  18:43

Կարծիքը, թե սպիտակուցների եւ ածխաջրերի միաժամանակյա օգտագործումը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա եւ նպաստում է քաշի ավելացմանը, մինչ այժմ շատ ակտուալ է: Սակայն իսպանացի սննդաբան Այթոր Սանչեսը հերքել է այդ միֆը: Նրա խոսքով՝ սպիտակուցները եւ ածխաջրերը կարելի է համադրել, եւ սարսափելի ոչինչ չի լինի:

Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, բժիշկ Սանչեսը հայտարարել է, որ դրանց առանձին օգտագործման մասին պնդումները որեւէ գիտական հիմքեր չունեն:

«Ավելին, կան հետազոտություններ այն մասին, որ սպիտակուցներ եւ ածխաջրեր միաժամանակ օգտագործելը օգտակար է, քանի որ այդ դեպքում սննդի յուրացումն ավելի հեշտ է անցնում, ինչը թույլ է տալիս խուսափել օրգանիզմում բացասական փոփոխություններից»,- ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ դրանց առանձին օգտագործման գաղափարը «արհեստական է», քանի որ իրականում գրեթե անհնար է գտնել մթերք, որն իր մեջ կպարունակի բացառապես մեկ սննդանյութ՝ լինի դա սպիտակուց կամ ածխաջրեր:

«Գրեթե բոլոր ուտեստները պարունակում են 7 ածխաջրեր եւ սպիտակուցներ, ինչպես նաեւ ճարպ: Շատ քիչ մթերքներ են միայն մեկ սննդանյութ պարունակում՝ շաքարը կամ կարագըը»,- նշել է փորձագետը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել