• Latest news

Ի՞նչ հիվանդության մասին կարող է ազդանշել քաղցի մշտական զգացողությունը

13 հունվարի, 2020  21:10

Քաղցի մշտական զգացողությունը կարող է ազդանշել 2-րդ տեսակի դիաբետի մասին, հաղորդում է Express.co.uk-ը:

Մասնագետները զգուշացնում են, որ որքան շուտ ախտորոշվի դիաբետն ու սկսվի դրա բուժումը, այնքան ավելի լավ կլինեն դրա արդյունքները. վաղ բուժումը նվազեցնում է դիաբետի ֆոնին զարգացող այլ հիվանդությունների առաջացման ռիսկը (օրինակ՝ երիկամային եւ սրտային անբավարարություն):

Diabetes.co.uk-ի հաղորդմամբ՝ 2-րդ տեսակի դիաբետի ժամանակ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մնում է նորմայից բարձր: Այդ պատճառով օրգանիզմը չի կարող վերափոխել սնունդը բավարար էներգիայի, եւ էներգիայի այդ պակասը առաջացնում է անընդհատ սովի զգացում եւ մեծացնում է ախորժակը:

Միեւնույն ժամանակ, սննդի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է միայն խորացնել խնդիրը:

Մասնագետները հիշեցնում են, որ բացի ախորժակի մեծացումից 2-րդ տեսակի դիաբետի նախաշնաններից են՝

  • միզարձակման հաճախակի ցանկություն, հատկապես գիշերը;
  • ծարավի զգացում;
  • հոգնածություն;
  • քաշի կորուստ առանց նիհարելու փորձերի;
  • քոր սեռական օրգանների շրջանում;
  • վնասվածքների երկար ապաքինում;
  • մշուշոտ տեսողություն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է