• Latest news

Ինչո՞ւ տղամարդկանց չարժե հետեւել ճարպի փոքր պարունակությամբ սննդակարգերի

14 հունվարի, 2020  12:29

Ավելորդ քաշով տղամարդկանց տեստոստերոնի դեֆիցիտի դեպքում հաճախ խորհուրդ են տալիս նիհարել: Սակայն որոշ սննդակարգեր, հատկապես ճարպերի քիչ պարունակությամբ, նույնպես կարող են առաջացնել տեստոստերոնի մակարդակի նվազում: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Journal of Urology-ում:

Հետազոտության հեղինակները Առողջության եւ սնունդի ազգային հետազոտության (NHANES) շրջանակում վերլուծել են 3128 տղամարդկանց տվյալները: Տվյալներ են հավաքվել բոլոր մասնակիցների սննդակարգերի եւ տեստոստերոնի շիճուկային մակարդակի վերաբերյալ:

Ճարպի փոքր պարունակությամբ սննդակարգերի է հետեւել տղամարդկանց 14,6 տոկոսը, եւս 24,4 տոկոսը հետեւել է միջերկրածովյան սննդակարգի (մրգերի, բանջարեղենի եւ ընդեղենի մեծ, բայց կենդանական սպիտակուցների եւ կաթնամթերքի փոքր պարունակությամբ):

Տղամարդկանց շրջանում, որոնք հետեւել են ճարպի փոքր պարունակությամբ սննդակարգերի, արյան շիճուկի մեջ տեստոստերոնի միջին մակարդակը կազմել է 411 նգ/դլ, իսկ նրանց շրջանում, որոնք հետեւել են միջերկրածովյան սննդակարգի՝ 413 նգ/դլ, այն դեպքում, երբ արյան շիճուկի մեջ տեստոստերոնի միջին մակարդակն է 435,5 նգ/դլ (նանոգրամ դեցիլիտրին):

Տեստոստերոնի մակարդակի վրա պոտենցիալ ազդեցություն ունեցող այլ գործոններ հաշվի առնելուց հետո (ինչպես՝ տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ֆիզիկական ակտիվությունը եւ առողջական վիճակը) ցածրճարպային սննդակարգի եւ տեստոստերոնի մակարդակի նվազման կապը նշանակալից է եղել, մինչդեռ միջերկրածովյան սնննդակարգի հետ կապը՝ ոչ:

Մասնակիցներից 26,8 տոկոսի մոտ տեստոստերոնի մակարդակը 300 նգ/դլ-ից ցածր էր: Չնայած միջին մակարդակների տարբերությանը, տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդկանց ցուցանիշը միատեսակ է եղել սննդակարգային բոլոր խմբերում:

Հիշեցնենք, որ տեստոստերոնի դեֆիցիտը կարող է առաջացնել էներգիայի եւ լիբիդոյի նվազում, ինչպես նաեւ մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ (օրգանիզմում ճարպի քանակության մեծացման, հատկապես փորի շրջանում, եւ ոսկորների հանքային խտության նվազման):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել