• Latest news

Բրիտանական հիվանդանոցներում գրանցվել է սեռական անդամի կոտրվածքների ռեկորդային թիվ

14 հունվարի, 2020  23:48

2019 թվականին բրիտանական հիվանդանոցներում գրանցվել է երկրի պատմության ողջ ընթացքում սեռական անդամի կոտրվածքների ռեկորդային թիվ։

Մեկ տարում Անգլիայի եւ Ուելսի հիվանդանոցներում օգնություն են ցուցաբերել 164 տղամարդու, որոնք նման խնդիր եւ վիրահատական միջամտության կարիք են ունեցել։ The Sun թերթը տեղեկացնում է, որ նման կոտրվածքների թիվը Անգլիայում եւ Ուելսում մեկ տարում ավելացել է 38 տոկոսով։

Սեռական անդամի կոտրվածքը տեղի է ունենում սեռական անդամի ոչ թափանցիկ թաղանթի պատռման հետեւանքով, որը ծածկում է արյամբ լցված խորդուբորդ մարմինները։ Նման բան չափազանց հազվադեպ է պատահում եւ սովորաբար տեղի է ունենում սեռական անդամի հանդեպ ֆիզիկական ուժ գործադրելիս էրեկցիայի ժամանակ։

Մասնագետների կարծիքով՝ սեռական անդամների կոտրվածքների թիվն իրականում կարող է եւ ավելին լինել, գուցե ոչ բոլոր պացիենտներն են դիմում բժշկի՝ մտածելով, որ «ամեն բան ինքն իրեն կանցնի»։ Բայց խնդիրն այն է, որ գրագետ բժշկական օգնության բացակայության դեպքում խզման տեղում կարող է գոյանալ ֆիբրոզ հյուսվածք, ինչը հետագայում կհանգեցնի էրեկտալ խնդիրների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ