• Latest news

Գիտնականները կապ են գտել հուզական այրման եւ շողացող առիթմիայի միջեւ

15 հունվարի, 2020  22:24

Հուզական այրումը կարող է շողացող առիթմիայի հանգեցնել՝ պարզել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Հուզական այրումը վիճակ է, որն ուղեկցվում է հոգեկան հյուծվածությամբ, հոգնածությամբ եւ դյուրագրգռությամբ: Իսկ շողացող առիթմիան սրտի ռիթմի խախտում է, որը կարող է կաթվածի հանգեցնել: Դրանով տառապում է աշխարհում ավելի քան 33 մլն մարդ: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է European Journal of Preventative Cardiology-ում, այդ վիճակի զարգացման առանցքային գործոն կարող են լինել քրոնիկ սթրեսն ու հոգնածությունը:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականները շողացող առիթմիա չունեցող 11000 մարդու խնդրել են պատասխանել, թե արդյոք նրանց մոտ առկա է հոգնածություն եւ դյուրագրգռություն, արդյոք հակադեպրեսանտներ են օգտագործում: Ապա գիտնականները հետեւել են նրանց վիճակին 25 տարվա ընթացքում:

Պարզվել է, որ մարդիկ, որոնք հոգնածության թեստի ժամանակ ամենաշատ բալերն են հավաքել, ավելի խոցելի են եղել. նրանց մոտ շողացող առիթմիայի զարգացման ռիսկը մեծացել է 20%-ով:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել