• Latest news

13 լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծել առաջիկա տարիներին. ԱՀԿ

16 հունվարի, 2020  12:11

Աշխարհում այսօր առողջապահության ոլորտում կան շատ լուրջ խնդիրներ, եւ դրանք պետք է լուծել հաջորդ տասնամյակի ընթացքում՝ պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները:

Նրանք հրապարակել են 13 ակտուալ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է առողջապահության ոլորտի, կառավարության, համայնքների եւ միջազգային կազմակերպությունների համատեղ աշխատանք: Այդ խնդիրներից ոչ մեկը մյուսից առաջնային չէ, քանի որ բոլորը, փորձագետների խոսքով, փոխկապակցված են եւ պետք է շուտափույթ լուծվեն:

  1. Սպառնալիքներ առողջությանը կլիմայի փոփոխության համար

Օդի աղտոտվածությունն ամեն տարի սպանում է աշխարհում 7 մլն մարդու: Կլիմայի փոփոխությունը կապված է մի շարք խնդիրների հետ, օրինակ՝ թերսնում եւ վարակիչ հիվանդությունների տարածում: Փորձագետների խոսքով՝ եթե շրջակա միջավայրում արտանետումները պահպանվեն նույն մակարդակով, կաթվածից, թոքերի քաղցկեղից եւ քրոնիկ ռեսպիրատոր հիվանդություններից մահերի թիվը կմեծանա 4 անգամ:

  1. Մարդկանց առողջությունը հակամարտությունների գոտում

2019 թվականին գրանցվել է աշխարհի 11 երկրներում բուժաշխատողների վրա 978 հարձակման դեպքեր, որոնք հանգեցրել են 193 մահվան: Միեւնույն ժամանակ, զինված հակամարտությունների հետեւանքով տասնյակ միլիոնավոր մարդիկ են մնում անտուն եւ առանց բուժօգնության:

  1. Անհավասարություն բժշկական ծառայություններ ստանալու ժամանակ

Տարբեր սոցիալ-տնտեսական գործոններ, ներառյալ՝ եկամուտների մակարդակը, ազդում են բժշկական ծառայությունների հասանելիության վրա: Հարուստ եւ աղքատ երկրներից մարդկանց միջեւ կյանքի ակնկալվող տեւողության տարբերությունը եղել է 18 տարի: ԱՀԿ փորձագետները պնդում են, որ բոլոր երկրները պետք է ՀՆԱ-ից հավելյալ 1% տրամադրեն առաջնային բժշկական-սանիտարական օգնության համար:

  1. Դեղամիջոցների հասանելիություն

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ամեն երրորդ մարդ հասանելիություն չունի անհրաժեշտ բժշկական ծառայություններին եւ ապրանքներին, եւ դա լուրջ գլոբալ խնդիր է:

  1. Վարակիչ հիվանդություններ

ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը, վիրուսային հեպատիտը, մալյարիան եւ այլ վարակիչ հիվանդություններ դեռեւս սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: 2020 թվականին այդ հիվանդությունները կսպանեն ամբողջ աշխարհում մոտ 4 մլն մարդու:

  1. Պատրաստվածություն համաճարակների համար

ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ երկրներին պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել՝ լուծելու հիվանդությունների բռնկումն ու այլ արտակարգ իրավիճակներ առողջապահության ոլորտում:

  1. Սննդի հետ կապված խնդիրներ

Սննդամթերքների պակասը, դրանց վտանգավորությունը, անառողջ սնունդը. այդ ամենը հիվանդությունների է հանգեցնում: Մի կողմից, առկա է քաղցի եւ մթերային անվտանգության բացակայության խնդիր, մյուս կողմից՝ ճարպակալման խնդիր:

  1. Ներդրումներ առողջապահության աշխատակիցների պատրաստման ոլորտում

Բժիշկների եւ բժշկության ոլորտի մյուս մասնագետների ուսուցման եւ աշխատանքի տեղավորման հարցում ներդրումների քրոնիկական անբավարարությունը հաճախ համադրվում է պատշաճ վարձատրման բացակայության հետ։ Մինչեւ 2030 թվականը եկամուտների ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում 18 մլն բուժաշխատողների պակաս կլինի։

  1. Դեռահասների անվտանգությունը

10-19 տարեկան ավելի քան 1 մլն դեռահաս ամեն տարի մահանում է ճանապարհներին ստացած վնասվածքներից, ՄԻԱՎ-ից, ինքնասպանություններից, ստորին շնչուղիների վարակներից եւ բռնությունից։ 2020 թվականին ԱՀԿ-ն դեռահասների խնդիրների լուծման նոր ուղեցույց կհրապարակի ինչպես քաղաքական գործիչների, առողջապահության ոլորտի աշխատակիցների ու ուսուցիչների, այնպես էլ հենց դեռահասների համար։

  1. Վստահություն առողջապահության նկատմամբ

Պատվաստումների դեմ շարժումը, սոցիալական ցանցերում ապատեղեկատվության չվերահսկվող տարածումը եւ պետական հաստատությունների հանդեպ վստահության կորուստը հանգեցնում են բժշկության նկատմամբ վստահության նվազման։ Իսկ դա կարող է հանգեցնել մի շարք լրջագույն խնդիրների։

  1. Նոր տեխնոլոգիաների ներդրում

Առողջապահության զարգացման գործում կարեւոր դեր է խաղում նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաեւ դրանց ստեղծման եւ օգտագործման աջակցությունն ու կարգավորումը։

  1. Կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ

Լուրջ խնդիր է նաեւ կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ, որը, եթե ոչինչ չձեռնարկվի, կարող է զրոյացնել բոլոր վերջին հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բժշկության մեջ։

  1. Բուժհաստատություններում սանիտարական պայմանների բարելավումը

Աշխարհի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բուժհաստատությունում չկա ջրամատակարարում, եւ սա խնդիր է, որը պետք է լուծել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է