• Latest news

Եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները դրդել են ծնողներին հրաժարվել նորածիններից. նախարար

16 հունվարի, 2020  14:24

Եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները դրդել են ծնողներին հրաժարվել նորածիններից՝ նրանց ներկայացնելով երեխայի բնածին արատները կամ հիվանդությունները, որոնք իրականում այդքան էլ լուրջ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երեխաների վաճառքի եւ անօրինական որդեգրման դեմ 2 միջոց կա՝ պրոֆիլակտիկա եւ պատիժ: Պրոֆիլակտիկայի շրջանակում ծրագրվում են թրենինգներ բուժաշխատողների հետ, ինչպես նաեւ միջոցներ, որոնք պետք է կիրառվեն երեխայի մահվան կամ մեռելածնության դեպքում, որպեսզի ծնողների մոտ հարցեր չառաջանան, թե որտեղ է իրենց երեխան կամ ինչու չեն ցույց տալիս նրա մարմինը:

Իսկ ինչ վերաբերում է պատիժներին, նախարարի խոսքով, անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ ով է ներգրավված երեխաների անօրինական որդեգրման գործին, եւ եթե ապացուցվի կոնկրետ բժիշկների մեղքը, նրանք կպատժվեն՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ աշխատանքային ստաժից:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն 2019 թվականի նոյեմբերի 18-ին վարույթ է ընդունել քրեական գործ, որը հարուցվել է Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում երեխաների վաճառքի կամ գնման, որդեգրման գաղտնիքի հրապարակման, առեւտրային կաշառք տալու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից լիազորությունների չարաշահման փաստով։

Օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերի փաստով հարուցված գործի շրջանակում երեք անձանց մեղադրանք է ներկայացվել։ Մասնավորապես, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի տնօրենին ներկայացվել է մեղադրանք ՀՀ Քր. Օր. 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2 եւ 3 կետերով եւ 200-րդ հոդվածի 3-րդ մասով, «Երեւանի մանկատուն» ՊՈԱԿ տնօրենին՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երեւանի 1976 թվականին ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է