• Latest news

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 96,5 տոկոսը երեխաներ են. Ո՞ր դեպքում է պետք անհանգստանալ

16 հունվարի, 2020  15:30

Ամանորյա տոներից հետո սուր շնչառական վարակներով հոսպիտալացված պացիենտների 96,5 տոկոսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Այս մասին լրագրոներին պատմել է մանկաբույժ Մարի Դարակչյանը։

Քանի որ երեխաների օրգանիզմը ավելի ընկալունակ է գրիպի եւ ՍՇՎ-ի հարուցիչների նկատմամբ, նրանք ավելի հեշտ են վարակվում, քան մեծահասակները, ավելին, բարդությունների առաջացման ռիսկը երեխաների մոտ ավելի բարձր է։

Մասնագետի խոսքով՝ անհանգստանալ պետք է, եթե ՍՇՎ-ով հիվանդ երեխան դուրս չի գալիս կոնտակտի, ոչ սովորական վարքագիծ է դրսեւորում, հրաժարվում է սննդից, 7 օր շարունակ ունենում է 39-ից բարձր ջերմություն, որը դժվարությամբ է իջնում:

Մանկաբույժի խոսքով՝ սուր շնչառական վարակների կանխարգելման համար առաջին հերթին պետք է օդափոխել տարածքը, հիվանդության դեպքում երեխային չտանել դպրոց, մանկապարտեզ, իսկ վերը նշված անհանգստացնող նշանները նկատելուց հետո անմիջապես դիմել հիվանդանոց, շտապ օգնություն կամ պոլիկլինիկա:

Մասնագետը հորդորում է տնային պայմաններում երեխային տալ շատ հեղուկներ ու առանց բժշկի հետ խորհրդակցելու չտալ դեղորայք, հատկապես` հակաբիոտիկներ, քանի որ դրանք գրիպի դեպքում չեն օգնում:

Մարի Դարակչյանը կրկին հիշեցրեց հակագրիպային պատվաստումների մասին` որը կատարվում է պոլիկլինիկաներում անվճար, եւ կարող է կանխարգելել գրիպի վարակումը: Այն նախատեսված է A եւ B տեսակի գրիպների դեմ, կատավում է ռիսկային խմբերի շրջանում` 0-6 տարեկան երեխաներ, հղիներ, 60-ից բարձր տարիք ունեցողներ, ինչպես նաեւ կարող են ստանալ բոլոր այն անհատները, որոնք պարզապես ցանկություն կհայտնեն պատվաստվելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է