• Latest news

Կինը հեռուստաշոուի շնորհիվ փրկել է իր նորածին երեխային

17 հունվարի, 2020  12:15

Մեծ Բրիտանիայից Դենիել Սեմփսոնը առավոտյան This Morning հեռուստաշոուից խորհրդի շնորհիվ փրկել է իր նորածին որդուն՝ Ֆլեթչերին։

Wales Online-ը պատմում է, որ ծննդատնից դուրս գրվելու հաջորդ օրը երեխան սկսել է շնչառության հետ խնդիրներ ունենալ, շատ արագ շնչել։ Նա փռշտում էր՝ մաքրելով շնչուղիները, սակայն խորը շնչելուց հետո դրանք նորից փակվում էին։

Դենիելը երեխային տարել է հիվանդանոց, սակայն այնտեղ հասնելուց մի քանի րոպե առաջ Ֆլեթչերը դադարել է շնչել։ Մայրը փորձել է շրջել նրան փորի վրա, սակայն դա չի օգնել։ Այդ ժամանակ նա հիշել է This Morning հաղորդումից այն հատվածը, երբ բժիշկը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է արհեստական շնչառություն տալ նորածիններին։

Հաղորդման մեջ բժիշկը պատմում էր, որ նորածինները մեծ մասամբ քթով են շնչում, այդ պատճառով նրանց անհարաժեշտ է թոքերի արհեստական օդափոխություն կատարել ոչ թե բերանի, այլ քթի միջոցով։ Սեմփսոնը վախեցել է վնասել երեխային, քանի որ մինչ այդ արհեստական շնչառություն տալ փորձել է միայն մանեկենների վրա, սակայն նա ամեն ինչ ճիշտ է արել եւ կարողացել է փրկել երեխային։

Փոքրիկը հիվանդանոցում եւս երեք օր է անցկացրել։ Բժիշկները կասկածել են, որ նրա մոտ մուկովիսցիդոզ է, քանի որ նրա ավագ եղբոր մոտ կա այդ հիվանդությունը, սակայն նրանց մտահոգությունները չեն հաստատվել։ Տեղի ունեցածից երեք ամիս անց նորածինը լիովին առողջացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է