• Latest news

Կինը ծախսել է 1000 դոլար ծննդաբերության ժամանակ լավ տեսք ունենալու համար

17 հունվարի, 2020  22:31

Գրող Դերիլ Բեյքերը ծախսել է 800 ֆունտ ստերլինգ (շուրջ 1000 դոլար) ծննդաբերության ժամանակ լավ տեսք ունենալու համար:

Ինչպես պատմում է The Sun-ը, նախքան հիվանդանոց պառկելը Դերիլը արել է թարթիչների լիցք, հոնքերի կորեկցիա, ներկել մազերը, այցելել էպիլյացիայի եւ անգամ արել արհեստական արեւայրուք:

«Երբ ինձ հայտնեցին իմ ծննդաբերության ամսաթիվը, ես անմիջապես կազմեցի կոսմետոլոգիական միջամտությունների ցանկը, որոնք ցանկանում էի անցնել: Այդ ամենն արժեր 800 ֆունտ ստերլինգ»,-պատմել է երիտասարդ մայրը:

Դերիլը նաեւ պատմել է, որ նրա համար դժվար էր մի քանի ժամ շարունակ անշարժ պառկել կոշտ մահճակալի վրա կոսմետոլոգի մոտ, սակայն, նրա խոսքով՝ մեջքում ցավը եւ ցնցումները ոտքերում խնդիր չէր գեղեցկության դիմաց: «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»,-հավելել է Դերիլը:

Դերիլն ափսոսում է միայն մի բանի համար, որ չի արել մատնահարդարում եւ ոտնահարդարում: Նրա խոսքով՝ հաջորդ անգամ նա պարտադիր կանի դա՝ չնայած բժշկի արգելքին:

Լուսանկարը՝ @darrylhannahx

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է