• Latest news

Չխորտակվող կղանք․ երբ դա կարող է տագնապալի ախտանշան լինել

18 հունվարի, 2020  19:20

Կղանքը, որը «լողում է» ջրի երեսին եւ չի խորտակվում, կարող է տարբեր խախտումների, այդ թվում՝ ցելիակիի եւ պանկրեատիտի նշան լինել։

Այդ երեւույթի մյուս հնարավոր բացատրությունը կղանքի մեջ ճարպի մեծ պարունակությունն է։ մասնագետի խոսքերով՝ այս պատճառն ավելի լուրջ է եւ ուշադրության արժանի, քանի որ կղանքում ճարպի ավելցուկը դեռեւս չի նշանակում, որ մարդը չափազանց շատ ճարպ է ուտում՝ այդ յուրահատկության հետեւում թաքնված է օրգանիզմի աշխատանքի խափանումը։

«Լողացող կղանքը եւ ճարպի ավելցուկը, որը դա առաջացնում է, առողջության տարբեր խնդիրների մի քանի ինդիկատորներ են, որոնք ունեն նույն ընդհանուր ախտանիշը՝ մալաբսորցիա։ Դա նշանակում է, որ ձեր մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ, որ ձեր մարմինը, ինչպես հարկն է, չի յուրացնում սննդարար նյութերը, որ դուք չեք կարողանում ճիշտ մարսել սնունդը»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքերով՝ երեգ վիճակ կարող է հանգեցնել նրան, որ շատ ճարպեր պարունակող կղանքը դադարի խորտակվել՝ ցելիակիան, լակտոզայի դժվարամարսությունը կամ պանկրեատիտը։

«Այս վիճակներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել մարդու կղանքի մեջ ճարպի քանակի մեծացմանը, եւ դրանք բոլորը խախտում են մարսողությունը։ Ցելիակիի ժամանակ օրգանիզմը չի յուրացնում մի խումբ սպիտակուցներ, որոնք գոյություն ունեն որոշակի հացահատիկների օսլայի մեջ, այն դեպքում, երբ լակտոզայի դժվարամարսությունը կաթի հանդեպ ալերգիա է առաջացնում։ Պանկրեատիտը առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձում մարսողական հյութերը սկսում են մարսել հենց ենթաստամոքսային գեղձը եւ, հետեւաբար, վնասում են գեղձը», ասել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել չամաչել նայել կղանքը զուգարան գնալուց հետո։ Եթե լողացող կղանքը շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ ավելի երկար է դիտարկվում, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է