• Latest news

Պանրի ամենաօգտակար 6 տեսակները

18 հունվարի, 2020  22:09

Պանիրը շատ օգտակար մթերք է, որը օրգանիզմը ապահովում է բազմաթիվ սննդարար նյութերով։ Ամերիկյան դիետոլոգ եւ Good Housekeeping Institute-ի ղեկավար Ժակլին Լոնդոնը պատմել է պանրի առավել օգտակար մի քանի տեսակների մասին։

Մոցառելա

Մոցառելան ավելի քիչ աղ է պարունակում, քան առավել կարծր, հնեցված պանիրները։ Ընդ որում, մոցառելայի մեջ շատ կալցիում, ինչպես նաեւ մինչեւ 30 գրամանոց չափաբաժնի մեջ 8 գրամ սպիտակուց կա։

Շվեյցարական պանիր

Շվեյցարական պանիրը ավելի շատ В12 վիտամին է պարունակում, քան այլ պանիրների մեծ մասը։ Այս վիտամինը շատ կարեւոր է մկանների եւ նյարդերի նորմալ գործունեության համար։ Բացի այդ, 100 գրամ շվեյցարական պանրից մենք ստանում ենք կալցիումի օրական նորմայի մոտ 20 տոկոսը։։

Պարմեզան

Պարմեզանը պարունակում է շատ սննդարար նյութեր, հատկապես կալցիում եւ ֆոսֆոր, որոնք կարեւոր են ոսկորների առողջության համար։ Բացի այդ, դրա մեջ ճարպի պարունակությունը ավելի ցածր է, քան շատ այլ պանիրներում։ Պարմեզանի հնեցումը նույնպես զգալիորեն նվազեցնում է պանրի մեջ լակտոզայի պարունակությունը։

Կաթնաշոռային պանիր

Պանիրների այս տեսակը առանձնանում է սպիտակուցի առավել բարձր պարունակությամբ, քան շատ ուրիշները։ Միաժամանակ, այն բավական ոչ բարձր կալորիականություն ունի։ Կաթնաշոռային պանիրը նաեւ պարունակում է սելեն՝ կարեւոր հակաօքսիդանտ, որը օգնում է նվազեցնել քրոնիկ բորբոքման ռիսկը եւ ամրապնդել իմունիտետը։

Ռիկոտա

Իտալական պանիր, որը պատրաստվում է կովի, այծի, ոչխարի կամ գոմեշի կաթից, պարունակում է հիմնականում շիճուկային սպիտակուց, որի մեջ խտացված են անփոխարինելի ամինաթթուներ։

Այծի կաթ

Որոշ մարդիկ ավելի հեշտ են մարսում այծի պանիրը, քան կովի կաթից պանիրը։ Այն պարունակում է լակտոզա եւ А2 կազեին, որը քիչ հավանականությամբ կարող է դիսկոմֆորտ առաջացնել աղեստամոքսային տրակտում։ Այծի պանրի մեջ պարունակվում են հատկապես մեծ քանակությամբ Lactobacillus paracasei, Lb. plantarum եւ Lactococcus lactis անվանումով հակաբակտերիալ նյութեր։ Այս միկրոօրգանիզմները արտադրում են հակամիկրոբային սպիտակուցային միացումներ, որոնք հայտնի են որպես բակտերիոցիններ՝ շատ ակտիվ նյութեր, որոնք գործում են օրգանիզմի համար վտանգավոր պաթոգենների դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է