• Latest news

Տղամարդը փորկապությունից ազատվելու հույսով կուլ է տվել 2 ողջ օձաձուկ, ինչը քիչ էր մնում նրան սպաներ

20 հունվարի, 2020  10:58

Չինաստանի Նանկին քաղաքից տղամարդը կուլ է տվել 50 սանտիմետրանոց երկու ողջ օձաձուկ՝ հույս ունենալով բուժել փորկապությունը եւ հայտվել է հիվանդանոցում:

The Sun պարբերականը հայտնում է, որ տղամարդը, ում անունը չի հրապարակվում, բուժօգնության է դիմել ուժգին փորացավերի գանգատով: Նա բժիշկներին հայտնել է, որ դրանից մեկ օր առաջ կուլ է տվել երկու ոջ օձաձուկ, քանի որ ըստ չինական ժողովրդական հավատալիքի՝ դա օգնում է բուժել քրոնիկական փորկապությունն ու շագանակագեղձի բորբոքումը:

Տղամարդուն շտապ հոսպիտալացրել են, քանի որ պարզվել է, որ օձաձկներից մեկը դեռեւս ողջ է եւ փորձում է կրծել պացիենտի աղիները, որ այնտեղից դուրս գա:

Օձաձկների հեռացման վիրահատությունը կատարած բժիշկ Սուն Հայցզյանը հայտնել է, որ աղիների վնասվածքները կարող են լինել մահացու վտանգավոր:

«Պացիենտի ստամոքսը նորմալ վիճակում էր, բայց քանի որ աղիները շատ ավելի բարակ եւ նուրբ են, օձաձները կարողացել են այն կծելով ծակել, որ դուրս գան»,- ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել