• Latest news

Հունական ընկույզ. ինչո՞ւ արժե հունական ընկույզ ուտել ամեն օր

20 հունվարի, 2020  12:07

Հունական ընկույզը նպաստում է աղիների համար օգտակար մանրէների բազմացմանը, նշում են Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում, նրանք հետազոտություն են իրականացրել ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 42 կամավորի մասնակցությամբ։ Փորձի սկսվելուց առաջ նրանք բոլորը 2 շաբաթվա ընթացքում հետեւել են այսպես կոչված ամերիկյան դիետային՝ կերել են շատ ճարպեր եւ ածխաջրեր։ Հետո նրանց պատահական կերպով բաժանել են 3 խմբի՝ կախված նոր սննդակարգից։ Մի խմբում վնասակար հագեցած ճարպերի փոխարեն սկսել են ուտել հունական ընկույզ, երկրորդում՝ ընդունել ալֆա-լինոլենային թթվի (ALA) եւ կիսաչհագեցած ճարպաթթուների համարժեք քանակություն առանց հունական ընկույզի, իսկ երրորդում՝ ALA, որը մասամբ փոխարինել են օլեինային ճարպաթթվով, բայց նույնպես առանց հունական ընկույզի։

Բոլոր կամավորները այս սննդակարգը պահպանել են 6 շաբաթ։ Հետազոտողները հավաքել են աղիների մանրէների նմուշներ նախնական ամերիկյան դիետայի ավարտից 72 ժամ առաջ, ինչպես նաեւ փորձի ընթացքում։

Պարզվել է, որ հունական ընկույզը նպաստել է օգտակար աղիքային մանրէների աճին, օրինակ՝ Roseburia-ներին, որոնք պաշտպանում են աղիների ներքին թաղանթը։ Ավելացել է նաեւ Eubacterium eligens մանրէների քանակությունը, որոնք կարող են օգտակար լինել զարկերակային ճնշման կարգավորման համար։ Բացի այդ, հունական ընկույզը նպաստել է Lachnospiraceae մանրէների թվի աճին, որոնք օգնում են զգալիորեն իջեցնել զարկերակային ճնշումը, խոլեստերինի ընդհանուր եւ ցածր խտության լիպոպրոտեինային խոլեստերինի մակարդակը։

Երկու խմբի մարդկանց մոտ աղիների մանրէների կազմի լուրջ փոփոխություններ չեն գտել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։