• Latest news

Կարո՞ղ է արդյոք իմունոթերապիան քաղցկեղն ավելի սարսափելի դարձնել

20 հունվարի, 2020  21:29

Որոշ մասնագետներ հաստատում են, որ իմունոթերապիան քաղցկեղի բուժման ապագան է։ Մյուսները պնդում են, որ իմունոթերապիան կարող է վտանգավոր լինել, եւ որ այն կարող է քաղցկեղն ավելի սարսափելի դարձնել։ Վերջինների թվին է պատկանում 31-ամյա անգլիացի Ջոզեֆ Մաքմուլանը։

Անցյալ ամիս նա իմացել է, որ կդառնա այն առաջին բրիտանացիներից մեկը, որոնք կանցնեն հեղափոխական CAR-T թերապիայի միջով։ Սա բուժման նորագույն մեթոդ է, որ իմունային հմակարգը «մղում է» փնտրելու եւ ոչնչացնելու քաղցկեղային բջիջներին։

Ընդ որում, ինչպես նշում էThe Daily Mail-ը, Ջոզեֆը լիմֆոմայի բուժման շրջանակներում արդեն անցել է քիմիաթերապիայի միջով։ Քիմիաթերապիան չի ազդել, եւ երիտասարդին առաջարկել են փորձել նոր մեթոդը։

Ջոզեֆին այն չի օգնել։ Ավելին, նա համոզված է, որ իր առողջությունը վատացել է, եւ «տուրբոլարման» միջոցով անցել է ոչ թե իմունային համակարգը, այլ իր քաղցկեղային ուռուցքը։

2 ամիս տեւած իմունոթերապիայից հինգ շաբաթ անց ուռուցքը հասել է որովայնի խոռոչին եւ սկսել է շատ արագ աճել։ Սկզբնապես այն եղել է գոլֆի գնդակի չափ։ Եւ որոշ ժամանակ թվացել է, թե ուռուցքը փոքրացել է, սակայն հետո այն սկսել է ագրեսիվ կերպով աճել եւ դարձել է բռունցքի չափ։

Կարո՞ղ էր արդյոք բուժումը նրա քաղցկեղն ավելի ագրեսիվ դարձնել։ Թե՞ ուռուցքն իրեն նույն կերպ կպահեր ամեն դեպքում։ Ոչ ոք առայժմ այդ հարցին չի կարող պատասխանել։ Որոշ մասնագետներ հաստատում են, որ իմունոթերապիայի արդյունավետության եւ անվտանգության մասին տվյալներն առայժմ բավարար չեն, եւ պահանջվում են նոր հետազոտություններ՝ հասկանալու համար ինչն ինչ է։

Այս թեմայով ընդամենը երեք հետազոտություն (եւ դրանց ոչ բոլոր մասնակիցներն են հենց իմունոթերապիայի միջով անցել) կա հրապարակված։ Այսպես, դրանցից մեկի ընթացքում 131 պացիենտների 9 տոկոսը բախվել է ուռուցքի ագրեսիվ հիպերպրոգրեսիայի հետ։ Մյուս հետազոտության ժամանակ այդ թիվը կազմել է 29 տոկոս, իսկ երրորդի ընթացքում հիպերպրոգրեսիա գրանցվել է աղեստամոքսային համակարգի ուռուցքներով 25 պացիենտներից 5-ի մոտ։ Համարվում է, որ տարեցներին այդ խնդիրն ավելի հաճախ է սպառնում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել