• Latest news

Դիաբետ ունեցող տղամարդը մեկ տարում նիհարել է 50 կիլոգրամ

21 հունվարի, 2020  14:02

43-ամյա Ամրի Ռահիմը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից մեկ տարում նիհարել է 50 կլիոգրամ։ 2017 թվականի վերջին նրա մոտ հայտնաբերել են շաքարային դիաբետ, եւ բժիշկները նրան նախազգուշացրել են, որ եթե ոչինչ չփոխի, նրա կյանքին վտանգ կսպառնա։

Ախտորոշման կայացման պահին Ռահիմի քաշը 120 կիլոգրամ էր, իսկ հիվանդանոց տեղափոխվեց արյան մեջ գլյուկոզայի չափազանց բարձր մակարդակի պատճառով։ Բժիշկների խոսքերը վախեցրին նրան, եւ նա որոշեց շտապ նհարել։

«Հիվանդանոցից դուրս գրվելու օրը ես անմիջապես ոտքով կես ժամանոց զբոսանք կատարեցի շրջանում։ Ես լի էի եռանդով ու վճռական էի տրամադրված փոփոխությունների հարցում»,- ասել է Ռահիմը։

Մինչ այդ տղամարդը նստած կենսակերպ էր վարում եւ կալորիական սնունդ էր օգտագործում, ուստի սկզբում ֆիզիկական վարժությունները դժվարությամբ էր հաղթահարում։ Բայց մի քանի շաբաթում նա լիովին հրաժարվեց վնասակար սննդից եւ գազավորված ըմպելիքներից, սկսեց հաճախել մարզասրահ եւ անգամ վազել։

8 ամսում Ռահիմը 40 կիլոգրամ նիհարեց, ինչով շատ զարմացրեց բժիշկներին ու ընկերներին։ Բայց նա որոշեց չսահմանափակվել ձեռք բերածով։ Հիմա Ռահիմը 70 կիլոգրամ է եւ իրեն հիանալի է զգում։

2019 թվականի հոկտեմբերին նա հաղթահարեց Մելբուռնի 42 կիլոմետրանոց միջազգային մարաթոնը եւ հպարտանում է իր հաջողությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է