• Latest news

2019 թվականին Stent for Life ծրագրի շրջանակում կատարվել է 2132 վիրահատություն, իսկ սոցիալապես անապահովների սրտի վիրահատությունների թիվը կազմել է 5726

21 հունվարի, 2020  12:57

2019 թվականին Stent for Life ծրագրի շրջանակում կատարվել է պսակաձեւ զարկերակների ստենտավորման 2132 վիրահատություն: Դա 45,7%-ով ավելի շատ է, քան 2018 թվականին ստենտավորումների թիվը (1463): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաեւ նշել է, որ անցած տարի սոցիալապես անապահովների սրտի վիրահատությունների թիվը կազմել է 5726: Դա 128%-ով ավելի շատ է, քան 2018-ին գրանցված ցուցանիշը (2504):

Stent for Life ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականից: Ծրագրի շրջանակում ծրագրի չափանիշներին համապատասխանող հիվանդները (հիվանդը պետք է տարած լինի սրտամկանի ST ինֆարկտ, որը համարվում է սուր ինֆարկտի ամենածանր տեսակը՝ հայտնի որպես լայնածավալ ինֆարկտ) կարող են պետպատվերով ստենտավորում ստանալ:

Սկզբնապես ծրագրի շրջանակում պսակաձեւ զարկերակների անհետաձգելի ստենտավորում է անցկացվել ոչ դեղորայքային ստենտների կիրառմամբ, սակայն 2018-ի հունիսից սկսել են օգտագործել դեղապատ ստենտներ, բացառությամբ դեղապատ ստենտի հակացուցումներ ունեցող դեպքերի: Շատ փորձագետներ պնդում են, որ նման ստենտների օգտագործումը մեծացնում է պրոցեդուրայի երկարաժամկետ արդյունավետությունը: Համաձայն հետազոտությունների՝ սովորական ստենտի տեղադրումից հետո պացիենտների մոտ 35%-ը բախվում է անոթի կրկնակի նեղացմանը եւ/կամ ստենտի խցանմանը: Իսկ դեղապատ ստենտներ օգտագործելիս հիվանդների միայն 5 տոկոսն է մեկ տարի անց կրկին բժշկի մոտ վերադառնում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։