• Latest news

Գիտնականները գտել են հանկարծակի կաթվածի անսպասելի պատճառը

21 հունվարի, 2020  17:30

Սրտի հանկարծակի նոպայի գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել ուլտրափոքր մասնիկների ազդեցությունը, որոնք հաճախ հանդիպում են աղտոտված օդում։ Այս մասին նախազգուշացնում են Ելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Ինչպես պատմում է MedicalXpress-ը, նշյալ հետազոտողները վերլուծել են Աուգսբուրգում (Գերմանիա) միոկարդի կաթվածի ոչ մահացու դեպքերը 5898 պացիենտների շրջանում։ Սրտի նոպաների ժամանակը գիտնականները համադրել են օդի աղտոտվածության մեծությունների հետ։ Նրանք նաեւ ուշադրություն են դարձրել այնպիսի լրացուցիչ գործոնների վրա, ինչպիսին են շաբաթվա օրը եւ սոցիոտնտեսական կարգավիճակը։

Պարզվել է, որ օրգանիզմի վրա ազդեցության առաջին մի քանի ժամում մասնիկները կարող են խափանումներ առաջացնել սրտի աշխատանքում։ Իրենց ոչ մեծ չափի պատճառով դրանք հեշտությամբ թափանցում են արյան եւ բջիջների մեջ։

Ուլտրափոքր մասնիկները չափով հասնում են 100 նանոմետրի կամ ավելի փոքր են։ Դրանց հիմնական աղբյուրը ավտոմեքենաների արտանետումներն են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել