• Latest news

Տարեց կնոջ նմանվող 15-ամյա աղջիկը նոր դեմք ստացավ (ֆոտո)

22 հունվարի, 2020  10:59

Չինական Լյաոնին նահանգի բնակչուհի Սյաո Ֆենը հազվադեպ գենետիկ հիվանդության՝ պրոգերիայի պատճառով տարեց կնոջ տեսք ուներ եւ ենթարկվում էր շրջապատի ծաղրուծանակին։ Հիմա, շնորհիվ պլաստիկ վիրաբուժության, աղջիկը նոր դեմք ունի։

Ինչպես պատմում է Daily Mail պարբերականը, մի անգամ աղջիկը նամակ է գրել մարդասեր Գո Մինյիին, որում խոստովանում էր, որ ցանկանում է ապրել նորմալ կյանքով՝ չվախենալով անցորդների հայացքներից, եւ բժիշկ դառնալ։ Մինյին սկսեց վիրահատության համար դրամական միջոցներ հավաքել, վիրահատությունը գնահատվում էր մոտավորապես 506 000 չինական յուան (մոտ 74 00 դոլար)։

2019 թվականի դեկտեմբերի 29-ին աղջկան վիրահատեցին։ Վիրահատությունը տեւեց 7,5 ժամ, մասնակցում էին 10 վիրաբույժ, 3 անեսթեզիոլոգ եւ 5 բուժքույր։ Նրանք աղջկա դեմքից հեռացրին 7 սանտիմետր ավելորդ մաշկ եւ նրա դեմքը ձիգ ու երիտասարդ դարձրին։

Հունվարի 20-ին Սյաո Ֆենը մասնակցեց մամուլի ասուլիսի Շենյան քաղաքում (Լյաոնին նահանգ), որտեղ երկարատեւ վերականգնումից հետո առաջին անգամ տեսավ իր նոր դեմքը։ Աղջիկը բեմի վրա լաց եղավ եւ գրկեց ծնողներին։

Հիվանդանոցը, որտեղ աղջկան վիրահատել են, որոշել է փողը վերադարձնել աղջկա ընտանիքին։ Հիվանդանոցի ղեկավարությունը ցանկացել է, որպեսզի Սյաո Ֆենը մարդկանց հավաքած փողերը օգտագործի վերականգնման եւ իր կրթության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է