• Latest news

4 հաճախ տրվող հարց նոր կորոնավիրուսի մասին

22 հունվարի, 2020  11:50

Ի՞նչ է իրենից ներկայացնում չինական կորոնավիրուսը, որի մասին վերջերս այդքան շատ է խոսվում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները պատասխանել են մի քանի հաճախ տրվող հարցի այս վիրուսի մասին։

Ի՞նչ է կորոնովիրուսը

Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (nCoV) նոր ենթատեակ է, որը մինչ օրս չէր հայտնաբերվել մարդկանց շրջանում։

Ի՞նչ ծագում ունի կորոնովիրուսը

Կորոնովիրուսը կենդանական ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է կենդանիներից մարդուն։

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնովիրուսից

Կորոնովիրուսներով վարակման արդյունքում հիմնականում ախտահարվում են շնչառական օրգանները։ Հետևաբար առաջարկվում է հետևել ձեռքերի, ինչպես նաև հազալու և փռշտալու հիգիենայի պահպանման կանոններին։ Չվարակվելու համար, խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել կենդանիների հետ չպաշտպանված շփումից՝ օգտագործելով անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ շփման դեպքում՝ մանրակրկիտ լվանալ ձեռքերը, ինչպես նաև լիարժեք եփել միսը նախքան մատուցելը։

Կա արդյո՞ք բուժում

Կորոնովիրուսի առանձնահատուկ բուժում չկա, սակայն հիվանդության հետևանքով առաջացած առողջական խնդիրները կարող են բուժվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է