• Latest news

Ինչպե՞ս օրգանիզմն ապահովել D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ

23 հունվարի, 2020  09:42

Օրգանիզմում D վիտամինի նորմալ մակարդակը պաշտպանում է շատ հիվանդությունների զարգացումից՝ դեմենցիայից մինչեւ քաղցկեղ: D վիտամինն անհրաժեշտ է նաեւ ոսկորների առողջության, իմունային համակարգի եւ սեռական հորմոնների հավասարակշռված արտադրման համար: Ընդ որում՝ ի տարբերություն B խմբի, ինչպես նաեւ C եւ E վիտամինների, որոնք մենք մշտապես պետք է ստանանք դրսից, մեր օրգանիզմը կարող է D վիտամինն արտադրել ինքնուրույն: Դրա համար նրան անհրաժեշտ է UVB ճառագայթում:

Մասնագետների խոսքով՝ արեգակի լույսի ներքո մենք կարող ենք ստանալ օրգանիզմի D վիտամինի պահանջի 80-ից մինչեւ 90 տոկոսը: Դա օրական գրեթե 20 միկրոգրամ է: Օրգանիզմը միաժամանակ կարող է D վիտամինի ավելցուկը պահել պահուստարաններում, որոնք տեղակայված են լյարդում եւ ճարպային հյուսվածքում: Այդ պաշարները նա օգտագործում է թույլ լուսավորվածության սեզոնին:

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ թվում է՝ D վիտամինը հեշտ է ստանալ, մարդկանցից շատերի մոտ նկատվում է դրա պակաս:

Focus.de պորտալը հրապարակել է մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչ կարելի է անել օրգանիզմը D վիտամինի անհրաժեշտ քանակությամբ ապահովելու համար:

  • Փողոց դուրս եկեք ամեն օր կես ժամ, որպեսզի ցերեկվա լույսն ընկնի գոնե դեմքին եւ թեւերին: Ուլտրամանուշակագույն ճառագայթում կա նույնիսկ ամպամած եղանակին:
  • Ձու, յուղոտ ձուկ եւ սունկ կերեք, որ բավարարեք D վիտամինի մնացյալ 10-20 տոկոսի պահանջը:
  • Եթե ձեզ մոտ D վիտամինի պակաս եք կասկածում, կարող եք արյան մեջ դրա պարունակությունը չափել բժշկի մոտ:
  • Դեֆիցիտի դեպքում բժիշկը կնշանակի D վիտամինով լրացուցիչ դեղամիջոցներ. դա սովորաբար օրական 1000-ից մինչեւ 2000 միավոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է