• Latest news

Կոկոսի յուղը վտանգավոր է սրտի եւ անոթների համար. հետազոտություն

23 հունվարի, 2020  13:52

Շատ մարդիկ այսօր սովորական յուղը փոխարինում են կոկոսի յուղով՝ կարծելով, թե այն օգտակար է: Սակայն, ինչպես պարզվել է, կոկոսի յուղը վտանգավոր է սրտի եւ անոթների համար: Գիտնականները դա պարզել են՝ վերլուծելով 16 հետազոտություններ: Արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ կոկոսի յուղի օգտագործումը կապված է արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակի բարձրացման հետ: Այդ ցուցանիշը համարում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն:

Սննդի մեջ կոկոսի յուղի օգտագործումը բարձրացնում է այդ մակարդակը 10,47 մգ/դլ: Դա ավելի բարձր է, քան սննդի մեջ ձիթապտղի, կանոլայի եւ սոյայի յուղի օգտագործման մակարդակը: Ստացվում է, որ օրական 3-4 ճաշի գդալ կոկոսի յուղի օգտագործումը բարձրացնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը 9%-ով:

Գիտնականները հիշեցնում են, որ կոկոսի յուղի մեջ կան մոտ 90% հագեցած ճարպեր՝ ավելի շատ, քան ճարպի կամ կարագի մեջ: Այս յուղը չունի որեւէ առավելություն նորմալ քաշի, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պահպանման, բորբոքման կամ սրտանոթային հիվանդությունների նվազեցման տեսանկյունից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է