• Latest news

Գիտնականներին հաջողվել է մեծացնել ՄՌՏ սքանավորման ճշտությունը

23 հունվարի, 2020  17:16

Քեմբրիջում քաղցկեղի հետազոտության կենտրոնի եւ Քեմբրիջի համալսարանի ճառագայթաբանության բաժանմունքի մասնագետները մագնիսացված մոլեկուլների միջոցով սքանավորման նոր մեթոդ են ներկայացրել: Դրա օգնությամբ կարելի է իրական ժամանակի ռեժիմում հետեւել, թե կաթնագեղձի ուռուցքի որ հատվածներն են ակտիվ եւ ինչ չափով:  

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ առաջարկված մեթոդների հիմքում ընկած է պիրուվատ ածխածնի օգտագործումը: Մասնագետները մագնիսացրել են պիրուվատ ածխածին-13-ը եւ ՄՌՏ սքանավորումից առաջ այն ներարկել պացիենտներին:

Պարզվել է, որ պիրուվատ ածխածին-13-ի մագնիսացված մոլեկուլները մեծացրել են ՄՌՏ ազդանշանի ուժը 10 000 անգամ: Դա թույլ է տվել տեսնել ուռուցքի բոլոր հատկությունները: Ավելին, իրական ժամանակի ռեժիմում հետազոտությունների շնորհիվ գիտնականները կարողացել են պարզել, թե ինչ արագությամբ եւ ագրեսիվությամբ է աճում ուռուցքը:

Պիրուվատի՝ լակտատի վերածվելու արագությունը կախված է ուռուցքի տեսակից: ՀԵտազոտողների խոսքով՝ օգտագործելով այդ տեղեկությունը՝ կարելի է առավելագույնս արդյունավետ թերապիա ընտրել, որոշել քաղցկեղի ագրեսիվության մակարդակն ու դրա տեսակը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել