• Latest news

Երկու ամսական երեխան հազիվ է փրկվել մահից, երբ ծնողները նրան ալկոհոլ են խմեցրել

23 հունվարի, 2020  21:37

Երկու ամսական երեխան հազիվ է փրկվել մահից, երբ ծնողները նրան պատահաբար ալկոհոլ են խմեցրել կաթնային խառնուրդի փոխարեն։ Այս մասին պատմում է Asia One-ը։

Ուրբաթ օրը, հունվարի 17-ին, չինական Չժեցյան շրջանից ամուսնական զույգը ուզել է կաթնային խառնուրդ պատրաստել նորածնին կերակրելու համար, որն անընդհատ լացել եւ ոչ մի կերպ չի հանգստացել, եւ վերցրել է առաջին պատահած շիշը։

Երբ երեխան շշի պարունակությունից արդեն մոտ 10 միլիլիտր խմել է, ծնողները տարօրինակ հոտ են զգացել։ Պարզվել է, որ ջրի շշի փոխարեն նրանք չինական բայցզյու օղու շիշն են վերցրել։ Այն արտաքինից շատ նման է ջրի։

Նորածնին անհապաղ հիվանդանոց են տարել, որտեղ ծանր սննդային թունավորում են ախտորոշել։ Քանի որ երեխան շատ փոքր էր, որ փսխման ռեֆլեքս առաջացնեն, բժիշկները ստիպված են եղել լվանալ նրա ստամոքսը, որպեսզի առավելագույնս հանեն ալկոհոլը։

Բժիշկները ծնողներին նախազգուշացրել են, որ թեեւ երեխան ոչ մեծ քանակի ալկոհոլ է խմել, այնուամենայնիվ, դա շատ վտանգավոր է եւ կարող է լուրջ բարդությունների հանգեցնել։ Ալկոհոլը երեխայի օրգանիզմում կտրուկ իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ հանգեցնելով ցնցումների եւ կոմայի, ինչպես նաեւ կարող է մինչեւ կրիտիկական վտանգավոր մակարդակ դանդաղեցնել սրտային ռիթմը։ Իսկ քանի որ ալկոհոլի ազդեցությունը մանկական նյարդային համակարգի վրա անմիջապես չի երեւում, բժիշկները պետք է երկար ժամանակ հետեւեն տուժած երեխային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։