• Latest news

18-րդ զոհը․ գրանցվել է բռնկման էպիկենտրոնից դուրս չինական կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

23 հունվարի, 2020  22:39

Գրանցվել է չինական 2019-nCoV կորոնավիրուսից 18-րդ մահը։ Ինչպես հայտնում է New-York Times-ը, Հեբեյ շրջանում, որը մոտ 1000 կիլոմետրով հեռու է բռնկման էպիկենտրոն Ուհանից, մահացել է 80-ամյա տղամարդ։ Սա Ուհան քաղաքից դուրս վիրուսից մահվան առաջին դեպքն է։

Հաղորդվում է, որ պացիենտը որոշ ժամանակ ապրել է Ուհանում, սակայն հայտնի չէ, թե երբ է նա վերադարձել։ Տեղեկացվում է, որ արդեն տանը նրա մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են սկսվել։ Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, հիվանդանոցում նրան նաեւ հիպերտոնիայի, քրոնիկ բրոնխիտի եւ էմֆիզեմայի դեմ են բուժել։

Տղամարդը մահացել է չորեքշաբթի օրը, հունվարի 22-ին, սակայն միայն այսօր են իշխանությունները հաստատել, որ նրա մոտ 2019-nCoV կորոնավիրուս է եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է