• Latest news

Տղամարդը սեպսիսը շփոթել է մրսածության հետ եւ իր 40-ամյակին զրկվել ոտքից

24 հունվարի, 2020  21:31

Անգլիայի Լանքաշիր կոմսության Բլեքփուլ քաղաքից Դեյվ Քրեմը սեպսիսը շփոթել է մրսածության հետ եւ արդյունքում զրկվել ձախ ոտքից:

Ինչպես հայտնում է Daily Star-ը, հունվարի 5-ին Դեյֆը ֆուտբոլ է խաղացել իր ընկերների հետ: Խաղից առաջ նա իրեն վատ է զգացել, սակայն մտածել է, որ դա սովորական մրսածություն է:

Խաղից հետո նրա մոտ ոտքի շրջանում սուր ցավեր են սկսվել, սակայն բժիշկը, ում նա դիմել է, որեւէ վատ բան չի կասկածել եւ միայն ցավազրկող է նշանակել:

Մեկ օր անց Դեյվին շտապ հոսպիտալացրել են, եւ միայն հիվանդանոցում են նրա մոտ սեպսիս ախտորոշել: Նրան արհեստական կոմայի մեջ են գցել եւ ուղարկել վիրահատարան: Վիրաբույժները բացել են նրա ձախ ոտքը: Արյան անալիզը ցույց է տվել, որ մրսածության ախտանիշներն իրականում եղել են A խմբի ստրեպտոկոկկային սեպսիսի նշաններ:

Բժիշկները վստահ չէին, որ նա կապրի, քանի որ սեպսիսը շատ արագ է տարածվում եւ կարող է սպանել 12 ժամում:

Մի քանի օր անց նրան դուրս են բերել արհեստական կոմայից, եւ նա այնքան թույլ է եղել, որ մեկ օրում սրտի 3 կանգ է եւ ներքին օրգանների կանգ է տարել:      

Բժիշկները փորձել են կտրել ոտքի վնասված հյուսվածքները, սակայն պարզվել է, որ վերջույթը շատ է վնասվել, եւ ոտքը ստիպված են եղել անդամահատել:

Հունվարի 16-ին՝ իր 40-ամյակի օրը, Դեյվը կյանքի համար վտանգավոր վիրահատության է ենթարկվել: Նա մինչ այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում եւ դեռ մի քանի ամիս պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում:

Դեյվի հարազատներն այդ պատմությունը պատմել են՝ ցանկանալով հասարակության ուշադրությունը գրավել սեպսիսի խնդրին: Նրանք պնդում են, որ եթե իմանային դրա վաղ նշանների մասին, ապա Քրեմին ոտքի հնարավոր կլիներ փրկել: Ընտանիքը նաեւ միջոցներ է հավաքում պրոթեզի համար: Նրանց հաջողվել է հավաքել 15 000 ֆունտ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է