• Latest news

Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 41-ի

25 հունվարի, 2020  10:36

Ընդամենը մեկ օրում չինական 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը 26-ից հասել է մինչեւ 41-ի: Այս վիրուսով է վարակված ավելի քան 1300  մարդ, հայտնում է reuters.com-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Կորոնավիրուսի զոհերից մեկը 62-ամյա բժիշկ Լյան Ուդուն է, որը Ուհան քաղաքում բուժում էր այս հիվանդությամբ պացիենտներին եւ նրանցից վարակվել է: Այսօրվա դրությամբ քիչ չեն վարակված բուժաշխատողները, սակայն նրանց ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:

Վիրուսի տարածման աղբյուրն է համարվում Ուհանի կենտրոնի շուկան, որտեղ ապօրինի ծովամթերք էին վաճառում:

Այս պահին Ուհանը եւ չինական շատ այլ քաղաքներ կարանտինի վիճակում են եւ փակ են, այնտեղ չի կարելի գնալ հասարակական տրանսպորտով, մեկնելու սահմանափակումներ էլ կան: Հանրային շատ վայրեր, այդ թվում՝ Շանհայում կինթատրոնները փակ են: Մարդիկ փողոցներ են դուրս գալիս դիմակներով: Չնայած այս միջոցառումներին, հիվանդությունը շարունակում է տարածվել մյուս քաղաքներում եւ երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել