• Latest news

Ինչ խնդիրներ կարող են ծագել քրոնիկ սթրեսի պատճառով

25 հունվարի, 2020  23:38

Աշխատանքիւ վայրում քրոնիկ սթրեսը իրոք կարող է վնասել առողջությանը։ Ինչպես ցույց է տվել շվեդ գիտնականների հետազոտությունը, մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ աշխատանքի վայրում սթրես են ապրում, հիպոկամպի (հիշողության կենտրոն) ծավալը իջած է։

Իր հերթին ռուսաստանցի մասնագետները պարզել են, որ երկարաժամկետ սթրեսը հանգեցնում է հիպոկամպում սթրեսային հորմոնների կուտակմանը, որի հետեւանքով զարգանում է բորբոքում եւ տեղի է ունենում նեյրոնների մահ։ Սա էլ իր հերթին սպառնում է դեմենցիայով, զգացմունքային խախտումներով, ինսուլտներով։ Ավելին, նյարդային լարվածության նվազումը չի կարող այդ գործընթացը հետ վերադարձնել՝ սթրեսային հորմոնների մակարդակը վտանգավոր բարձր է մնում նույնիսկ սթրեսային թեսթերի ավարտից մեկ ամիս անց, ինչպես ցույց են տվել կրծողների հետ կատարած փորձերը։

Ամերիկյան եւ իսրայելական սրտաբանները իրենց հերթին հայտնաբերել են սրտանոթային համակարգի վրա նյարդային հյուծվածության բացասական ազդեցությունը։ Ինչպես պարզվել է, զգացմունքային սթրեսը 20 տոկոսով բարձրացնում է շողացող առիթմիայի զարգացման վտանգը։

Սան Պաոլոյի եւ Հարվարդի համալսարանի գիտնականներն իրենց հերթին պարզել են, որ սթրեսից իսկապես կարող են մազերը սպիտակել, գրում է BBC-ն։

Հետաքրքիր է, որ քրոնիկ հոգնածության համախտանիշը հատուկ է ոչ միայն մեծահասակներին, այլեւ երեխաներին։ Դա պարզել են Դե Պոլի համալսարանի եւ Մանկական հիվանդանոցի գիտնականներ Էնն եւ Ռոբերտ Լուրյեները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Child & Youth Care Forum ամսագրում։

Քրոնիկ հոգնածության համախտանիշը ազդում է երեխայի կյանքի բոլոր գործոնների վրա՝ ֆիզիկական վիճակից մինչեւ դպրոց հաճախելը եւ արտադասարանական միջոցառումներին մասնակցելը, նախազգուշացնում են մասնագետները։ Ստացված տվյալների համաձայն, քրոնիկ հոգնածության տարածումը երեխաների շրջանում կազմել է 0,75 տոկոս, ինչը համեմատելիէ մեծահասակների արդյունքների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել