• Latest news

Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը նույնքան կարեւոր է, որքան ՄՊՎ-ի դեմ պատվաստումը․ ամերիկացի մասնագետ

25 հունվարի, 2020  20:18

Մարդու պապիլոմավիրուսի պատվաստումն իսկապես օգնում է նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացությունը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ սքրինինգային հետազոտությունները կարելի է չկատարել՝ ՊԱՊ-թեսթերը դեռեւս շատ կարեւոր են հիվանդության ժամանակակից հայտնաբերման համար։ Այսպիսի կարծիք NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գինեկելոգ Սթյուարդ Մեյսոնը (ԱՄՆ)։

Նրա խոսքերով՝ պատվաստումն ԱՄՆ-ում ներդնելուց հետո իրենք գործընկերներով արդեն ՄՊՎ-ի 16 եւ 18 շտամերով վարակման հետեւանքով զարգացած արգանդի վզիկի քաղցկեղով պացիենտների չեն հանդիպում։ Սակայն կան այդ վիրուսի շատ այլ շտամեր, եւ դրանցից որոշները նույնպես պոտենցիալ կոնցեռոգեն են, այդ պատճառով, մասնագետի խոսքերով, ցանկալի կլիներ ունենալ վակցինա, որը կպաշտպաներ բոլոր վտանգավոր շտամերից, այլ ոչ թե մի քանիսից։ Այդպիսի վակցինայով արգանդի վզիկի քաքղցկեղի հիվանդացությունն ավելի կնվազեր։

«Իմ պացիենտների 95 տոկոսը ՄՊՎ-ի դեմ պատվաստված է։ Ես կարծում եմ, որ ինչքան վաղ է արվում պատվաստումը, այնքան ավելի լավ։ Մեզ մոտ ԱՄՆ-ում այն սկսում են 9 տարեկանից։ Իրականում կարելի է ավելի վաղ սկսել, սակայն այդ տարիքի երեխաների քիչ ծնողներ են ուզում մտածել այն մասին, որ իրենց երեխաները կզբաղվեն սեքսով եւ կարող են ինչ-որ բանով վարակվել»,- ասաց մասնագետը։

Արգանդի վզիկի քաղցկեղի եւ դրա պատճառով մահվան պրոֆիլակտիկայի լավագույն արդյունքների, Սթյուարդի խոսքերով, հաջողվում է հասնել սքրինինգային հետազոտությունների եւ ՄՊՎ-ի դեմ պատվաստման համատեղման ժամանակ։ Պատվաստումը չի կարող կանխել այդ քաղցկեղի բոլոր դեպքերը, եւ որքան ավելի վաղ հիվանդությունը գտնվի, այնքան առողջանալու հավանականությունը մեծ կլինի։

«Ես դեռեւս տեսնում եմ արգանդի վզիկի 3-4 աստիճանի քաղցկեղով պացիենտների․․․ Հայաստանում, ի դեպ, նույնպես տեսել եմ։ Դրանք կանայք են, որոնք չեն եկել սքրինինգի եւ բաց են թողել հիվանդության սկիզբը։ Եթե նրանք պարբերաբար ՄՊՎ-թեսթ հանձնեին, հիվանդությունը նրանց մոտ սկզբնական փուլում կհայտնաբերվեր»,- ասաց գինեկոլոգը։

ԱՄՆ-ում, նրա խոսքերով, անցյալում ընդունված էր սքրինինգային հետազոտությունները առավելագույնս շատ անել։ Սակայն այնուհետեւ մասնագետները որոշել են, որ դա այնքան  էլ նպատակահարմար չէ։ Այժմ ՊԱՊ-թեսթ անում են 2-5 տարին մեկ եւ այն համատեղում են ՄՊՎ-թեսթի հետ։ Եթե պացիենտի մոտ ՄՊՎ-ի վտանգավոր շտամեր չեն գտնում, եթե նախորդ ՊԱՊ-թեսթերը նորմալ են եղել, եւ եթե նրա սեռական զուգընկերը չի փոխվել, ապա հաջորդ թեսթը կարելի է 5 տարուց կամ ավելի ուշ անել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։